Մարդիկ համատարած ուզում են հանգիստ կյանք, որ իրենց չպարտադրեն անել իրենց խղճի դեմ քայլեր, մնում է՝ քաղաքական ուժերն այս ամենակարևոր պահը ֆիքսեն. Վահե Հովհաննիսյան

23.12.2025 15:38
378

Հերթական պարտադրված պառակտումն արդեն փաստ է։ Սև ու սպիտակից սկիզբ առածը հասավ թավշայի էվոլյուցիոն հանգրվանին։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
 
«Կա հասարակություն, որը Մայր Աթոռի դռան մոտ նույնիսկ խոր շնչել չի համարձակվում՝ գիտակցելով, թե որտեղ է գտնվում, և կա հասարակություն, որը քացի է տալի այդ դռանը։
 
Դիտմամբ եմ երկրորդ դեպքում օգտագործում «հասարակություն» ձևակերպումը, թեև դրանք հատահաշվարկով են։ Ասում եմ «հասարակություն», որովհետև նրանց թիկունքում պարտադրված կեղծ պատարագ գնացողներն են, դրանք լայքողները, լռողները, ըստ միջավայրի խոսողները, հարկ եղած դեպքում՝ լրիվ այլ բան անողները, « դե մենք ինչ կարանք անենք» ասողները։
 
Մեծ հաշվով, արդեն տեսակների պայքար է, ու Մայր Աթոռի պաշտպանները (Մեծ հասարակությունը) պիտի գիտակցեն, որ իրենց դիմաց հաճախ թրաֆիքինգի զոհեր են։ Մենք պիտի նրանց պաշտպանությունը նույնպես դիտարկենք մեր կարևոր անելիքի շրջանակներում։ Հանրային համերաշխությունը, որն այսօր փշրված է, պետք է վերականգնել ոչ միայն «մեր կողմի», այլև՝ հենց նրանց իրավունքների պաշտպանության համար։ 
 
Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց, տիրադավություն չարեց։ Փաստորեն կա նաև «տիրադավության հանգստյան օր» հասկացություն։ Իմ տպավորությամբ՝ այս մթնոլորտը սկսում է համատարած բոլորին հոգնեցնել։ Մարդիկ համատարած ուզում են հանգիստ կյանք, որ իրենց չպարտադրեն անել իրենց խղճի դեմ քայլեր։ Մնում է՝ քաղաքական ուժերն այս ամենակարևոր պահը ֆիքսեն ու հանրությանը ուղղված ճիշտ բանաձևերով ապահովեն այս փուլի ավարտը»,- գրել է նա:
 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22