Մարդիկ իրավունք ունեն իմանալ՝ ինչպես է Սյունիքի մարզպետը ծախսում հանրային միջոցները

16.04.2018 10:24
1455

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը պետական պաշտոնյա է, ով պետբյուջեից աշխատավարձ է ստանում, այդ իսկ պատճառով էլ կարեւոր է, որպեսզի հանրությունն իմանա, թե «իր ծառան ինչպես է ծառայում իրեն»։ Ապրիլի 11-ին կայացած Վահե Հակոբյանն ընդդեմ բնապահպան Արթուր Գրիգորյանի եւ ԶԼՄ-ների դատական նիստի ժամանակ Epress.am կայքի փաստաբան Հարություն Բաղդասարյանը պնդել է, որ Հակոբյանի հայցը պետք է մերժվի։

ԱԱԾ-ի եւ Դատախազության նախկին աշխատակից, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին ադմինիստրատիվ տնօրեն, Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանն Արթուր Գրիգորյանից պահանջում է Aravot.am, Epress.am եւ Syuniacyerkir․am կայքերի միջոցով հերքել իր մասին հրապարակած տեղեկատվությունը, որը մարզպետը զրպարտություն է համարում։

Խնդրո առարկա հրապարակումը Արթուր Գրիգորյանի հաղորդման տեքստն է՝ ուղղված դատախազությանը։ Բնապահպանը խնդրել է պարզել, թե ինչ առնչություն ունի Հակոբյանի հասարակական կազմակերպությունների եւ անհատ անձանց դեմ կազմակերպված՝ վարկաբեկող անիմացիոն հոլովակի նկարահանման եւ տարածման հետ: Բացի դա, Գրիգորյանը խնդրել էր պարզել՝ արդյոք մարզպետը չի անցել իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես, «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» հանրային միջոցները տրամադրելով մանավոր հանքարդյունաբերական ընկերությանը կից հիմնադրամին։

Հարություն Բաղդասարյանը դատարանում հիշեցրել է համապատասխան օրենքը, համաձայն որի՝ մամուլը եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներն ազատ են, գրաքննության չեն ենթարկվում: Նա ընդգծել է, որ արգելվում է որեւէ տեղեկատվություն տարածելուն նպատակաուղղված հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ։ Փաստաբանի խոսքով՝ մարզպետն այս դեպքում, ըստ էության, լրատվական միջոցին արգելում է տարածված նյութը հրապարկել։

«Արթուր Գրիգորյանը գաղտնի չի ասել Epress.am-ին դա, նա հրապարակել է, լրատվական միջոցը ուրիշ բան չուներ անելու, քան այդ հարպարակածն արտատպել», -ասել է փաստաբանը։

Նշենք, որ Արթուր Գրիգորյանն ուղարկել է իր հաղորդումը 6 ԶԼՄ-ների, ինչպես նաեւ Գլխավոր դատախազություն։ Վերջինս հրաժարվել է գործի քննությունից, եւ Գրիգորյանը դատախազության դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել։

Բաղդասարյանը վկայակոչել է նաեւ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքի 9-րդ կետը՝ լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե բառացի կամ բարեխիճ վերարտադրում է հրապարակային ելույթ, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթեր, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության տեղեկատվություն, եւ, դա տարածելիս, կատարում է հղում այդ աղբյուրին:

«Epress.am-ը հղում է կատարել Արթուր Գրիգորյանին, նույնությամբ ներկայացրել է ամեն ինչ հանրությանը։ Կայքը դուրս չի եկել օրենքով իրեն տրված լիազորությունների սահմանից։ Այս պարագայում կայքը որեւէ կերպ պատասխանատվություն չպետք է կրի», - նշել է փաստաբանը։

Գրիգորյանի պաշտպան Նվարդ Փիլիպոսյանը, իր հերթին, ասել է, որ հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման։

Նա ընդգծել է, որ, համաձայն քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածի, տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դա տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով։ Փիլիպոսյանի խոսքով՝ 2016թ. դեկտեմբերի 27-ին Կապան քաղաքում տեղի ունեցած քննարկման ընթացքում մարզպետ Հակոբյանը խոսել է «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» ստեղծման մասին՝ նշելով, որ այդ հիմնադրամին փոխանցված ֆինանսական միջոցներն ուղղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնդրամին», որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսանում ինքը, ու նաեւ «պարտքով» իրենցից գումարներ են վերցրել՝ վերադարձնելու նպատակով: Հենց Հակոբյանի խոսքերի վրա է հիմնվել Արթուր Գրիգորյանը՝ դատախազությունից խնդրելով պարզել, թե արդյոք մարզպետը նման քայլի դիմելով չի՞ գերազանցել իր պաշտոնեական լիազորությունները։

Փիլիպոսյանը դատարանին ներկայացրել է այդ օրվա տեսաձայնագրությունը, որը հրապարակվել է «Խուստուպ Թի Վի» հեռուստաալիքով։

«Արթուր Գրիգորյանը դատախազության ներկայացրած իր հայտարարության մեջ ներկայացրել է փաստացի տվյալներ, ընդամենը կրկնել է մարզպետի խոսքերը», - ասել է փաստաբանը։

Դատավորը նիստը հետաձգել է, որ կողմերը հնարավորություն ունենան ներկայացնել լրացուցիչ ապացույցներ։ Նշենք, որ արդեն 2-րդ դատական նիստն է հայցվոր կողմը չի ներկայանում դատարան։

epress.am

12 ապրիլի 2018թ.

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08