Մարդկանց չի ներկայացվում կամ ճիշտ չի ներկայացվում պահեստազորային վարժանքների անհրաժեշտությունը. դա կարող է մեծ բարդություններ առաջացնել. Աբրահամյան

16.08.2021 11:26
1471

Պաշտպանության նախարարությանը մտադրությունը պահեստազորայինների վարժանքներ կազմակերպելու վերաբերյալ տարբեր արձագանքների արժանացավ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Կարծում եմ՝ խնդիրներից մեկն այն է, որ դա կապվում է սահմանին վերջին 3 ամիսներին ստեղծված իրավիճակի հետ, ինչը, բնականաբար, չի կարող անհանգստություն չառաջացնել։

Իմ տեսանկյունից, այս վարժանքները մի քանի կարևոր նպատակ ունեն։

Հավաքների արդյունքում մասնակիցների մի մասին, հատկապես սպայական կազմին կամ նրանց, ովքեր կարճ դասընթացից հետո կարող են սպայական հաստիքի նշանակվել, պայմանագրեր են առաջարկելու, որպեսզի ներգրավեն կանոնավոր բանակի շարքեր։

Երկրորդ, հետպատերազմական շրջանում զինված ուժերի մարտունակության բարձրացման քայլերից մեկն էլ՝ նման հավաքների կազմակերպումն է, որը պետք է ունենա հստակ նպատակներ և բովանդակային ընթացք։

Երրորդ, պատերազմի օրերին ծանուցումներ էր բաժանվում մարդկանց, ովքեր 10-15 տարի է արդեն երկրում չեն։ Սա կարևոր է ներկա-բացակա անելու և ցուցակները պատշաճ մակարդակի բերելու համար։

Չորրորդ, առանց մարտունակ պահեստազորի, ՀՀ զինուժն իր խնդիրների մի մասը չի կարող կատարել, ինչպիսի բարեփոխումներ էլ իրականացնի, ինչպիսի սպառազինությունն էլ ձեռք բերվի։

Հինգերորդ, աստիճանաբար, նմանատիպ հավաքների ծրագրերի փոփոխմանը զուգահեռ, պետք է մեծացնել ներգրավող պահեստազորայինների թիվը, մեծ ուշադրություն դարձնել նեղ մասնագիտական խմբերին, Հայաստանի առաջնային անվտանգային սպառնալիքներին և հնարավոր ծավալման ուղղություններին։

Կա մի մեծ բաց, որը ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ այս հավաքի շեմին, չի իրականացվում։

Քաղաքացիների հետ իրազեկման, գաղափարական աշխատանք չի իրականացվում, մարդկանց չի ներկայացվում կամ ճիշտ չի ներկայացվում այսպիսի հավաքների անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը, ինչը հատկապես հետպատերազմական ժամանակահատվածում կարող է մեծ բարդություններ առաջացնել», - գրել է Աբրահամյանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22