Մարդկանց դուր է գալիս, թե ոչ՝ ՌԴ-ն հզոր երկիր է, և Զելենսկին պետք է ճկունություն ցուցաբերի․ Թրամփ

20.08.2025 10:34
543

«Իմ նախագահության ընթացքում Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի», – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է Fox News–ին տված հարցազրույցում։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ուկրաինային կտրամադրվի անվտանգության որոշակի երաշխիքներ։ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է օգնություն ցուցաբերել այս հարցում։ Նա հավելել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Թրամփը նաև նշել է, որ չի պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկիի առաջին հանդիպմանը։ Նրա խոսքով՝ բանակցություններում որոշումները կկայացնեն երկու երկրների ղեկավարները․ Միացյալ Նահանգները հեռու է հակամարտությունից։ «Զելենսկին պետք է ճկունություն ցուցաբերի։ Կարող է համաձայնություն լինել, կարող է չլինել։ Կտեսնենք առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում», – նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ եվրոպացի առաջնորդներն ըմբռնումով էին մոտենում Ուկրաինայի կողմից տարածքային հարցերում զիջումների գնալու անհրաժեշտությանը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ Ուկրաինան շատ հող կստանա։ «Ուկրաինան կստանա փրկարար բաճկոն, և նրանք շատ հող կստանան։ Բայց սա պատերազմ է, և Ռուսաստանը ուժեղ երկիր է։ Անկախ նրանից, թե մարդկանց դուր է գալիս, թե ոչ, այն հզոր երկիր է։ Այն շատ ավելի մեծ է», – նշել է նա։ Թրամփն ընդգծել է, որ Ղրիմը Ուկրաինային վերադարձնելը, ինչպես նաև Կիևի ՆԱՏՕ–ին անդամակցելը անհնար է։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40