Մարդուն առողջություն պարգևելն ամենամեծ առաքելությունն է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

25.07.2018 23:27
1236

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները:

Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին և ընդգծել. «Բոլորդ տեղյակ եք, որ այսօր մեր բուհական համակարգում կա թերբեռնվածության խնդիր և բժշկակական համալսարանն այն եզակի բուհն է, որ այսպիսի խնդիր չունի: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, թե ինչու. դեռևս խորհրդային տարիներից այս բուհը միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթ ունի և ուրախալի է, որ այդ ավանդույթը երրորդ հանրապետության տարիներին պահպանվել է, այժմ տեսնում ենք, որ նոր փուլ է մտել:

Հայաստանյան բուհի այսպիսի մոդելը շատ կարևոր է մեր բուհական համակարգը կազմակերպելու համար, մեր բուհական համակարգը միջազգայնացնելու ճանապարհը, կարծում եմ, ճիշտ ճանապարհ է, ինչը պետք է շարունակենք ոչ միայն օտարերկրյա ուսանողների, այլ առաջին հերթին մեզ համար, որովհետև այս մոդելն է, որ պետք է անընդհատ զարգացնի, առաջ մղի մեր կրթությունը, բարձրացնի կրթության որակը և նրան բերի միջազգային ճանաչում, նրան ստիպի հասու լինել բոլոր միջազգային նորություններին, նոր տեխնոլոգիաներին, զարգացումներին»: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր խթան և էներգիա կհաղորդեն բուհական համակարգին:

«Կարծում եմ՝ լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտություն ընտրում են ոչ թե մաթեմատիկական, ֆինանսատնտեսական հաշվարկներից ելնելով, այլ առաքելության խորը գիտակցությամբ: Իմ ընկալմամբ, մարդու համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է, առավել ևս բժշկի մասնագիտությունը: Հույս ունեմ, որ բոլոր շրջանավարտներն աշխատանքային կյանք են մտնում այն համոզմունքով և հավատով, որ իրենք անպայման փոխելու են աշխարհը, եթե ողջ ամբողջ աշխարհը, ապա առնվազն բժշկական, առողջապահական աշխարհը, առնվազն այն աշխատանքային աշխարհը, որտեղ իրենք ապրում են: Ի վերջո, մարդուն երջանկություն, առողջություն պարգևելն ամենամեծ մարդկային առաքելությունն է և հույս ունեմ, որ այդ առաքելությունից ոչինչ չի շեղի մեր այսօրվա շրջանավարտներին, ոչ բարեկեցությունը, ոչ փողը, ոչ վայելքները: Համոզված եմ, որ առաքելությանը հավատարիմ լինելու պարագայում նրանք կունենան այդ ամենը: Հույս ունեմ՝ նրանք կաշխատեն այնպես, այնպիսի հարթության մեջ, որտեղ հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն և ոչ այնքան կարգավորումներով, կանոնակարգերով, այլ մարդու՝ ինքն իր հետ, իր խղճի և իր առաքելության հետ ունեցած հարաբերություններով:

Ես հավատում եմ ձեր առաքելությանը, ես հավատում եմ մեր առաքելությանը, ես հավատում եմ մեր ընդհանուր հաղթանակին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

ԵՊԲՀ-ն 2017-2018 ուսումնական տարում ունի 1001 շրջանավարտ, նրանցից 45-ը բուհն ավարտել են կարմիր դիպլոմով, 24-ը՝ ռազմական բժիշկներ են:

 

 168.am

 

 

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21