Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը

27.09.2023 23:27
3567

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։

«Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում։ Եվ նա՝ համաշխարհային մակարդակի միլիարդատերը, Ջորջ Քլունիի և բոլորի գործատուն, դա արել է կամավոր։ Նախ որդուն ուղարկեց Ղարաբաղ՝ թեժ պատերազմի մեջ։ Որդին մեծացել է Լոնդոնում:

Հետո նա ինքնուրույն գնաց։ Նա հրաժարվեց ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքացիությունից ու հեռացավ։

Ակնհայտ է, որ տասնամյակներ աներևակայելի կապիտալ վաստակելուց, օտարերկրյա ազդեցիկ ընկերներից, փառատոներում հոտնկայս ծափահարություններից հետո նրա կյանքում ոչ մի շահ չմնաց, բացի իր ժողովրդի ազգային շահերից։

Բոլորն այս օրերին, երբ արդեն ամեն ինչ պարզ էր, զանգահարում էին Ռուբենին, աղաչում էին, որ վերադառնա, օգնություն առաջարկելով։ Նա ասաց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»։ Եվ նա մնաց։

Այս ընտրությունը զգացմունքների լայն շրջանակ է առաջացնում: Անձամբ ինձ ամենաշատը շփոթեցնում է քաղաքացիությունից հրաժարվելը։ Բայց դեռևս այս զգացմունքների մեջ առաջին տեղում է հարգանքը անձնական ուշագրավ քաջության նկատմամբ»,-նշել է նա տելեգրամյան իր ալիքում:

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40