2022 թվականից պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն

23.01.2020 20:25
1210

Հայաստանի կառավարության նիստում այսօր հավանության արժանացավ 2022 թ-ին պոլիէթիլենային տոպրակների արգելման նախագիծը։

Հավանության է արժանացել նաև  «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող  պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված իրավական կարգավորման հետ։ Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների  լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան մասը՝ նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ,  որով 2022 թ. հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Արդյունքում՝ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է նման օրինագծի ընդունման կարևորությունը և նշել. «Շատ լավ կլինի, եթե այս օրենքով նախատեսված իրողությունը կյանքի կոչվի ոչ թե օրենքի բերումով, այլ մեր համընդհանուր վարքագծի փոփոխության բերումով: Այսինքն՝ շատ լավ կլինի, որ մենք նաև սեփական օրինակով, նաև մեր սիրելի հայրենակիցները, հենց այսօրվանից աշխատեն հնարավորինս քիչ օգտագործել այդ պլաստիկը, որովհետև մենք հետո տեսնում ենք, որ այդ պլաստիկ տոպրակները հայտնվում են մեր ճանապարհների եզրերին՝ «զարդարելով» մերձճանապարհյա ծառերը, թփերը և ընդհանրապես մեր միջավայրը: Դա իսկապես շատ լուրջ բնապահպանական, նաև սոցիալ-հոգեբանական խնդիր է, որովհետև մեր միջավայրը աղտոտվում է: Եվ լավ կլինի,որ մինչև 2022 թ-ը մենք արդեն մեր վարքագծով, մեր գիտակցության բարձրացման միջոցով, արդեն հասած լինենք այն իրողությանը դե ֆակտո, որին ուզում ենք դե յուրե հասնել 2022 թ-ին: Այնպես որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, մեր երկրում ապրող բոլոր մարդկանց կոչ եմ անում, խնդրում եմ՝ հնարավորինս քիչ օգագործել պլաստիկե տոպրակներ, և օգտագործել բազմակի օգտագործման տոպրակներ առևտուր անելիս և ընդհարապես կյանքում: Այդպիսի կուլտուրա մենք ունեցել ենք նախկինում՝ խորհրդային տարիներում»:

lragir.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10