Կառավարությունում չեն շտապում մեկնաբանել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը

22.01.2019 19:54
1182

ՀՀ կառավարության աշխատակազմում չեն շտապում մեկնաբանել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը:

Երկրորդ օրը պարզաբանում ստանալու փորձերից հետո ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական Նարինե Մնացականյանը ԷկոԼուրին հայտնեց. «Քանի որ այդ հարցով շատ են դիմողները, մենք պատրաստում ենք հիմնավորում: Ուղարկեք գրավոր հարցում, և սահմանված ժամկետներում կպատասխանենք»:

Արթուր Գրիգորյանն իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց սույն թվականի հունվարի 21-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Ուշագրավ է, որ որոշումն ընդունելու օրը Փաշինյանն աշխատանքային այցով գտնվել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Գրիգորյանի պաշտոնանկությունը մեծ հնչեղություն ստացավ հանրության շրջանում: Քաղաքացիները ՀՀ կառավարությունից պահանջում են հիմնավորում:

Արթուր Գրիգորյանը իր պաշտոնավարումը սկսել էր տեսչական ստուգումների անցկացմամբ Հայաստանի խոշոր հանքավայրերում: Նախ ստուգումներ անցկացվեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում, այնուհետև՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում:

Ամուլսարում ստուգումների արդյունքներով Արթուր Գրիգորյանն առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել այս ծրագրին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը՝ հենվելով հայտնաբերված խախտումների և նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների վրա: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը չէր ընդունել Արթուր Գրիգորյանի որոշումը: Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի տվեց տեսչական մարմնին:

Քաջարանի հանքավայրում 2018 թ-ի սեպտեմբերին մեկնարկած ստուգումներն ավարտվեցին հենց այն օրը, երբ ՀՀ վարչապետը կայացրեց Արթուր Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը: Այսպիսով, Արթուր Գրիգորյանն արդեն չի մասնակցի Հայաստանի ամենամեծ հանքավայրի ստուգումների ամփոփման գործընթացին և որոշման կայացմանը, որի համար նախատեսված է 10 աշխատանքային օր:

Բացի այդ, Արթուր Գրիգորյանի ղեկավարմամբ տեսչական մարմինը որոշում ընդունեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կանգեցրեց «Արմօյլ» ՓԲԸ-ի աղմկահարույց նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարության կանգնեցման մասին:

ecolur.org

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40