Մարտական դիրքեր տանող ճանապարհին զինամթերք է հայտնաբերվել

10.07.2018 14:29
1575

Հուլիսի 9-ին` ժամը 12.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սևակավան ճանապարհից մարտական դիրքեր տանող ճանապարհին զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Երասխ-Սևակավան ճանապարհի 5-րդ կմ-ից դեպի աջ՝ մարտական դիրքեր տանող ճանապարհի 150 մ հեռավորության աջ հատվածում, հայտնաբերել է սպիտակ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ դպրոցական պայուսակ. պայուսակի միջից հայտնաբերվել է «ՀՄՄ-1» տիպի արկի դուրս նետման 2 լիցք, 30 մմ տրամաչափի «ՀՄՄ-2» տիպի 1 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, 14.5 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 216 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 11 փամփուշտ, իսկ պարկի կողքից հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 8 և 5.45 մմ տրամաչափի 4 ինքնաձիգի 4 փամփուշտ, ինչպես նաև՝ ինքնաձիգի 1 ժապավեն՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտներով:

Հայտնաբերվածից «Ֆ-1» տիպի 3 նռնակ՝ պայթուցիչներով, «ՀՄՄ-1» տիպի արկի դուրս նետման 2 լիցքերը, 30 մմ տ/չ «ՀՄՄ-2» տիպի, 14.5 մմ և 12.7 մմ տրամաչափերի 1-ական փամփուշտները պայթեցման եղանակով տեղում ոչնչացվել են, իսկ մնացած հայտնաբերված փամփուշտները վերցվել, փաթեթավորվել և կնիքվել են՝ փորձաքննության ուղարկելու համար:

Նախապատրաստվում են նյութեր: 

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17