ՄԱՐՏԻՆ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆ. «Հավաստիացնում եմ` քրեական գործում Սուրեն Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ որեւէ ապացույց չկա»

06.09.2013 13:40
4573

2013թ. հունիսի 1-ին Գորիսում` Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական պատահարի նախաքննությունը շարունակվում է:

«Սյունյաց երկիրը», ինչպես հայտարարվել է միջադեպին հաջորդած մեր հրապարակումներում, որդեգրել է նախաքննությանը չխանգարելու, Գորիսում կրքերն ավելի չբորբոքելու, ժամանակ առ ժամանակ տարածվող նորանոր եւ տարաբնույթ ասեկոսեները չլուսաբանելու պահվածք: Եվ անցած երեք ամսում թերթը հավատարիմ է մնացել այդ ուղեգծին:

Միաժամանակ տեսնում ենք, որ նախաքննությանը զուգահեռ միջադեպի կողմերի շահերը ներկայացնող փաստաբանները բուն քննական գործընթացին մասնակցելուց առավել պայքարում են իրենց համար նպաստավոր հանրային կարծիքի ձեւավորման, հանրության տրամադրություններն ուղղորդելու համար: Եվ այդ ընթացքում դատապաշտպանները երբեմն գործին առնչվող էական բնույթի նորություններ են հրապարակում, որոնց կողքով լռությամբ անցնելը նույնպես ճիշտ չէ եւ ոչ տրամաբանական, քանզի մեր ընթերցողը եւս այդ տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք ունի: Հենց այդ շարժառիթների դրդմամբ էլ «Սյունյաց երկիրը» դրականորեն արձագանքեց Տիգրան Խաչատրյանի փաստաբաններ Ռուբեն Սահակյանի եւ Մարտին Զիլֆուղարյանի` օգոստոսի 28-ին Երեւանում հրավիրված ասուլիսին մասնակցելու հրավերին: Ձեռնպահ մնալով սեփական դիտարկումներից ու լրագրողական հետաքննությունից (մինչեւ նախաքննության ավարտը), ներկայացնում ենք ասուլիսի մասին տարածված տեղեկատվություններից մեկը:

Օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի տան մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձության փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրվողներ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը եւ Զարզանդ Նիկողոսյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանն անդրադարձան քրեական գործի ընթացքին:
Ռուբեն Սահակյանը Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանին մեղադրեց ապատեղեկատվություն տարածելու մեջ: Նա նշեց, որ շատ քիչ է անդրադարձ կատարվում Նիկոլայ Աբրահամյանի վիրավորվելու փաստին, փոխարենը շատ է խոսվում այն մասին, թե Բուդաղյանին կրակել են թիկունքից: Անդրադառնալով Հայկ Ալումյանին` նա ասաց. «Եթե քո պաշտպանյալի մարմնի մեջ եղել է ընդամենը մեկ գնդակ, որը դուրս չի եկել եւ եթե մուտքը լյարդի շրջանից է եղել, ուրեմն դիմացից է կրակոցը եղել: Մեր հրազենները դեռես սովորություն չունեն շրջանցել մարդու մարմինը 180 աստիճան, հետո մխրճվել մարդու մարմնի մեջ»:

Անդրադառնալով Զարզանդ Նիկողոսյանին` Ռուբեն Սահակյանն ասաց. «Զարզանդ Նիկողոսյանն ապօրինի է գտնվում կալանքի տակ, նա վաղուց պետք է ազատ լիներ, որովհետեւ նրա հասցրած վնասվածքը միջին ծանրության աստիճանի էլ չի ձգում: Բացի այդ նա կրակոցներն արձակել է միայն այն բանից հետո, երբ տեսել է կրակոցներ եւ իր մտերիմ Աբրահամյանն ընկել է ու օգնություն կանչել»:

Նա նոնսենս համարեց, երբ մի վնասվածքի համար երկու հոգու են մեղադրում: «Մենք իրավունք ունենք դժգոհել նախաքննական մարմնից եւ ոչ թե Բուդաղյանները, կամ նրանց փաստաբանը», – ասաց նա եւ ավելացրեց, որ այդ վերջիններս են իրականությունը գլխիվայր շուռ տալիս:

Մարտին Զիլֆուղարյանն ասաց, որ իրենք ներկայացնում են գործն իրավական տեսանկյունից: «Նշված արարքը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Կան բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են նրանց անմեղությունը», – ասաց նա:

Պաշտպանը պատմեց, որ Զարզանդ Նիկողոսյանը եղել է Սուրեն Խաչատրյանի օգնականը, նա պրոֆեսիոնալ սպա է, մասնակցել է հանրապետական մարզային հրաձգային մրցումներին, զբաղեցրել է առաջին ու երկրորդ տեղերը եւ նա հրաշալի տիրապետել է զենքին: «Նա վեց անգամ կրակել է 5-10 մետրից եւ չէր կարող վրիպել, հետեւաբար նրա քայլերը կանխարգելիչ նպատակ ունեին եւ կրակել է միայն նրանից հետո, երբ Ավետիք Բուդաղյանը կրակել է Նիկոլայ Աբրահամյանի վրա», – ասաց նա:

Այսպիսով պաշտպանական կողմը գտնում է, որ այսօր բավարար ապացույցներ կան, որ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնեն: «Ամենակարեւոր հարցն այն է, թե եղել է զինված հարձակում Սուրեն Խաչատրյանի տան վրա, թե ոչ: Ցուցմունքներից պարզ է դառնում, որ եղբայրները երկուսով երեք զենքով հարձակվել են տան վրա, եւ նրանց գլխավոր թիրախը եղել են Սուրեն Խաչատրյանը եւ Զարզանդ Նիկողոսյանը», – ասաց Մարտին Զիլֆուղարյանը:

Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի որդու գործողություններին, ապա պաշտպանն ասաց. «Դուք պատկերացնում եք` տասնինը տարեկան տղան, ով տեսնում է երկու երիտասարդներ երեք զենքով հարձակվում են եւ պահանջում են ցեղի, ծնողի վերացումը, եւ երբ մայրը մոտենում է` փրկելու, ամենավատ խոսքերով մորն են հայհոյում եւ ասում` Լորետայից կսկսեմ, դուք պատկերացնո՞ւմ եք, թե նորմալ հայ տղան ինչ կանի»:

Խոսելով Սուրեն Խաչատրյանի մասին` Մարտին Զիլֆուղարյանը նշեց. «Մենք այստեղ Սուրեն Խաչատրյանի պաշտպանները չենք, սակայն շահարկվում է նրա մասնակցությունը: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ քրեական գործում նրա մասնակցության վերաբերյալ որեւէ ապացույց չկա»: Նա ասաց, որ Սուրեն Խաչատրյանի ննջասենյակը մի քանի պատ հետ է եղել եւ նա չէր կարող լսել աղմուկը:

«Սուրեն Խաչատրյանը մեղադրյալ չի եւ չի էլ լինելու, համոզված եղեք: Մենք չենք քննում Սուրեն Խաչատրյանի գործը, այդպիսի գործ բնության մեջ գոյություն չունի», – ասաց Ռուբեն Սահակյանը եւ նշեց, որ նախկին մարզպետը շատ խմած ու քնած է եղել, առավել եւս պատուհանները ձայնամեկուսիչ են եղել: Նա նշեց, որ Սուրեն Խաչատրյանը հասարակության մի մասի համար ընդունելի չէ:

Ինչ վերաբերում է Տիգրան Խաչատրյանի` թմրանյութեր օգտագործելու լուրերին, ապա պաշտպանն ասաց, որ նրա օրգանիզմում թմրաակալոիդների հետքեր են հայտնաբերվել եւ այնպիսի եզրակացություն չկա, թե նա դեպքի ժամանակ թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել: «Մարդու մազի մեջ կարող են հետքերը մնալ հազարամյակներ», – ասաց նա:
Հարցին, թե մեծ ռիսկ չէ նման մարդու պաշտպանել` Ռուբեն Սահակյանն ասաց, որ ինքը պաշտպանել է թուրք, հայ, վրացի, բռնաբարող, մարդասպան, իսկ սա մի դեպք է, երբ սպանության սպառնալիք է եղել եւ իրենց վստահորդները գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում:

Ռուբեն Սահակյանն անդրադարձավ նաեւ զինվորական դատախազությանը: «Մենք մինչեւ ե՞րբ պետք է այդպիսի նախաքննություն ունենանք: Երբեմն սկսում եմ մտածել, թե ավելի լավ չէ բացարկ հայտարարենք զինվորական դատախազությանը, սակայն մյուս կողմից էլ կարծում ենք, թե ինչ տարբերություն` զինվորական դատախազությո՞ւնը կքննի, թե՞ ՀՔԾ-ն կամ հարկայինը: Մտավախություն ունենք, որ գուցե Արտակ Բուդաղյանը զինվորական է եւ նրա օգտին ավելի գործողություններ կատարեն», – ասաց նա:

mardik.am

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

12.01.2026 00:35

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04