Մարզական նոր միջոցառման հիմք դրվեց

30.06.2025 12:40
562

Բաղաց անտառի գրկում՝ խորհրդային տարիներին գործող «Գանձասար» պիոներական ճամբարի տարածքը հունիսի 28-29-ին մարդաշատ էր։ Անցկացվեց Մետալուրգի օրվան նվիրված «Առողջության օր-2025» միջոցառումը, որ համախմբել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցում էր ձեռնարկության 13 թիմ՝ «Անհաղթ արջեր», «Դիզել», «Կոմերցիոն փոթորիկ», «Կապուտջուղ», «Սեյսմիկ հարված», «Խուստուփ», «Կանադ», «Լեռնային արծիվներ», «Գարեգին Նժդեհ», «Հաջողության անիվ», «Գանձասար», «Բացահանք», «Զանգեզուր»։

Նախ թիմերը հանդիսավոր քայլքով անցան և տեղ զբաղեցրին հրապարակի կենտրոնում՝ յուրանքանչյուրն իր անվանումով և նշանաբանով։ Միջոցառման գլխավոր մրցավար Աննա Գրիգորևան զեկուցեց մրցումների կազմկոմիտե նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին թիմերի՝ մրցումներին պատրաստ լինելու մասին։

Ողջերթի խոսքով հանդես եկավ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը՝ հավաստիացնելով, որ մրցումները առողջ ապրելակերպի, միմյանց հետ շփվելու և համախմբվելու բացառիկ հնարավորություն է  և դրանցով կարելի է նոր իմաստ հաղորդել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ-համայնք տրամաբանության մեջ։

Ռոման Խուդոլին ասաց, որ «Առողջության օր-2025»-ը կոմբինատի կորպորատիվ մշակույթի տոնն է, տոն՝ առողջության և երկարակեցության, և համոզմունք հայտնեց, որ մրցումները կդառնան ավանդական։

Կոմբինատի արհմիության նախագահ Տիգրան Սարգսյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ մրցումները կանցնեն արդարության մթնոլորտում, իսկ դրանց ավարտից հետո մասնակիցները կբաժանվեն հաճելի հուշերով։

Հանդիսավոր արարողությունից հետո սկսվեցին մրցումները՝ վոլեյբոլ, ֆուտբոլ, ուժային բազմամարտ, պարանի ձգում և այլ մրցաձևերից։ Երկու օր շարունակ միջոցառման մասնակիցներն անհաշտ պայքարում փորձում էին մրցանակակիր դառնալ։ Առողջության օրը չսահմանափակվեց  միայն մարզական միջոցառումներով․ անցկացվեցին ճամբարի լավագույն ձևավորման, երգի և խոհարարական մրցույթներ։

Երբ ամփոփվեցին արդյունքները, պարզ դարձավ, որ մրցանակային երեք տեղը զբաղեցրել են պոչամբարային տնտեսության, «Խուստուփ», անվտանգության դեպարտամենտի «Զանգեզուր», հարստացուցիչ ֆաբրիկայի «Գարեգին Նժդեհ» թիմերը։ Հաղթողներն արժանացան հավաստագրերի և դրամական պարգևների։

Միջոցառման մասնակիցները միմյանց հրաժեշտ տվեցին՝ հաջորդ մրցմանը նույն ոգով և տրամադրությամբ հանդիպելու ակնկալիքով։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40