«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը խթանելու է տարածաշրջաններում գործարար միջավայրի զարգացմանը

05.12.2018 14:58
1134

Արդեն երկրորդ անգամ Գյումրիում անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին մասնակցելու է 200 երիտասարդ:  Համաժողովի հիմնական նպատակն այն է, որ նորարարությունն ու տեխնոլոգիաները զարգանան ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում:

Լրագրողների հետ հանդիպմանը համաժողովի մանրամասները ներկայացրեցին կազմակերպիչներն ու աջակցողները:

«Համաժողովն իրականացվում է արդեն երկրորդ անգամ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Այն արդեն դառնում է ավանդական և իր ուրույն տեղն ունի տեխնոլոգիական ու մարզային զարգացման օրակարգում: Շատ ուրախալի է, որ մասնակցում են նաև 200-ից  ավելի երիտասարդ ծրագրավորողներ, ինժեներներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և հատկապես ինժեներիայի աջակցությամբ կարող ենք բարձրացնել մարզերի մրցունակությունը, ստեղծել հավելյալ աշխատատեղեր»,-ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Համաժողովն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, Գերմանական զարգացման համագործակցություն (GIZ)-ի կողմից:

Հայաստանում Եվրամիության  համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոննշեց, որ ԵՄ-ն շատ մեծ կարևորություն է  տալիս տնտեսական զարգացմանը մարզերում: «Եվ այս իմաստով մեզ մեծ բավականություն է պատճառում այն փաստը, որ Գյումրիում նման համաժողովն արդեն իսկ դառնում է ավանդական: ԵՄ-ի SMEDA ծրագիրը միշտ հատուկ ուշադրություն է դարձնում նորարարությանը և տեխնոլոգիաների զարգացմանը: Եվ մենք ուզում ենք, որ նորարարական ու տեխնոլոգիական առաջընթացն ապահովվի ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում»,-ասաց Սեռանոն ու նշեց, որ իրենց հավակնությունն է Հայաստանի կառավարությանը, մարզերին ուղեկցել այդ ճանապարհին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ Արման Գալստյանը նշեց, թե հաշվի առնելով, որ աշխարհը թևակոխում է տնտեսության թվայնացման փուլ, շատ կարևոր է նորարարական գաղափարների, նաև նոր լուծումների վերհանումը: «Նախաձեռնությունը շատ կարևոր է մարզերում և Երևանում ոլորտի համաչափ զարգացման համար: Իմ կարծիքով, համաժողովը մեծ հարթակ է, որում հանդիպելու են ինչպես պետական մարմինները, այնպես էլ ոլորտի կազմակերպությունները և մտքեր են փոխանակելու մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ»,-ասաց նա:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար ՄարիամԲաբայանը շեշտեց, որ համաժողովը միտված է Հայաստանում գործարարական միջավայրի զարգացմանը, որը կխթանի ՓՄՁ զարգացումը Հայաստանում: «Դրա արդյունքը Հայաստանի համար ներառական աճն է: Այս նախաձեռնությանն արդեն երկրորդ անգամ ենք աջակցում: Մենք համոզված ենք, որ տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի ապագան է« և ուզում ենք անպայման ունենալ մաս այս կարևորագույն գործընթացի մեջ: Մի քանի նախաձեռնություններ արդեն կան և գործում են Երևանում, սակայն շատ չեն մարզերում»,-ասաց Բաբայանն ու հավելեց, որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է նաև մարզերի երիտասարդների համար:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության հետ համատեղ դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում կանցկացնեն «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկրորդ համաժողովը: Երկօրյա համաժողովը կմեկնարկի պանելային երեք քննարկմամբ. «Մարզերում ձեռնարկատիրության էկոհամակարգի խթանումը»,«Միջազգային  ընկերությունների մարտահրավերները մարզերում», «Տեխնոլոգիաները՝ որպես այլ ոլորտների զարգացման գրավական»: Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, միջազգային և տեղի փորձագետները կանցկացնեն սեմինարներ:

 armenpress.am

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30