Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

18.01.2019 21:09
1099

Հունվարի 17-18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում գրանցվել են ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված մեքենաների դեպքեր: Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեպքերի մեծ մասը գրանցվել է Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում տեղակայված շուրջօրյա հենակետի փրկարարական խումբը արագ արձագանքել է Ջամշլու գյուղի մոտակայքում ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած և ձյան շերտում արգելափակված ավտոմեքենայի ահազանգին, արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան և օգնություն ցուցաբերել վարորդին ու չորս ուղևորներին:

Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Ապարան քաղաքի և հարակից գյուղերի տարածքներում: Օրվա տարբեր ժամերի փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձյան շերտում արգելափակված 4 մեքենայի վարորդների և տասնչորս ուղևորի:

Շիրակի մարզում ավտոմեքենաների արգելափակման դեպքեր են գրանցվել Ցողամարգ, Կրասար, Աշոցք գյուղերի ավտոճանապարհներին: Մարզային փրկարարական վարչության ծառայողները արգելափակումից դուրս են բերել 29 ավտոմեքենա, 69 քաղաքացի: 

Սյունիքի մարզում գրանցվել է ձյան շերտում ավտոմեքենայի արգելափակման մեկ դեպք, որին արագ արձագանքնել են Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում տեղակայված շուրջօրյա հենակետից:

Տավուշի մարզի Բերդ-Տավուշ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը: Մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն արագ արձագանքել են և մեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Գրանցված դեպքերի հետևանքով որևէ դժբախտ պատահար չի գրանցվել:

ՀՀ ԱԻ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ինչպես նաև հիշեցնում՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր.

• Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի վրա

• Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում

• Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի վրա:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40