Նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին

25.10.2023 11:40
858

Դաշնակահարուհի, Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս Լիաննա Ստեփանյանը ավանդույթ է ձևավորել` ամեն տարի հանդես գալ մենահամերգով։ Այն յուրատեսակ հաշվետվություն է դաշնամուրային երաժշտության երկրպագուների առջև և միշտ էլ ջերմությամբ է ընդունվում նրանց կողմից։ Քանզի ունկնդիրն են լինում երաժշտական տարբեր ուղղություններ դավանող կոմպոզիտորների ստեղծագործությունների բարձրակարգ կատարման։

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ երաժշտի հերթական մենահամերգը։ Այն նվիրված էր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Մենահամերգից առաջ Լ. Ստեփանյանը հանդիսականին հիշեցրեց խաչատրյանական պատգամը՝ թող լինի լույս և ցնծություն։

Նախ հնչեց մեծանուն կոմպոզիտորի ադաջիոն «Սպարտակ» բալետից։ Մենահամերգի նվագացանկը նաև ներառում էր այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Բախ, Չայկովսկի, Շոպեն, Սեզար Ֆրանկ, Ժիզել Գալոս։ Ամենավերջում հնչեց Խաչատրյանի «Տոկատը»։

Համերգի ավարտին Կապանի արվեստի պետական քոլեջի նախկին տնօրեն Լիաննա Հակոբյանը նշեց, որ Լիաննա Ստեփանյանի ինքնաբուխ կատարումները մեկ անգամ չէ, որ գերել են հանդիսականին, իսկ այս մենահամերգը գրավիչ էր նաև նրանով, որ նվիրված էր մեծն Խաչատրյանին։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40