Ինչպես է Հայաստանը Ռուսաստանին փոխարինող փնտրում անվտանգության ոլորտում․ «Известия»

19.08.2026 11:49
320

Հայաստանը փորձում է գտնել նոր գործընկերներ՝ Ռուսաստանին փոխարինելու համար, և այս ֆոնին արագ զարգանում է Երևանի համագործակցությունը Նյու Դելիի հետ․ «Известия»-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Արթուր Աթաևը։

«Հնդկաստանը դառնում է Հայաստանի համար ավելի ու ավելի կարևոր գործընկեր։ Նախկինում Երևանն իր զենքի գրեթե 100%-ը գնում էր Ռուսաստանից. Մոսկվան գործնականում մենաշնորհ ուներ այս շուկայում։ Այժմ Նյու Դելին ունի մոտ 45% մաս», – նշել է նա։

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի այցը Երևան, ըստ փորձագետի, ցույց է տալիս, որ երկու կողմերն ընդլայնում են իրենց համագործակցությունը։ Սա վերաբերում է ոչ միայն զենքի գնումներին, այլև Գլխավոր շտաբի մակարդակով փոխգործակցությանը, այսինքն՝ տեխնոլոգիաների զուգահեռ ներդրմանը և զորքերի հրամանատարության ու վերահսկողության համակարգմանը։

Ռազմական փորձագետ և թոշակի անցած գնդապետ Անատոլի Մատվիյչուկի կարծիքով՝ Հնդկաստանը չի կարողանա փոխարինել Ռուսաստանին Անդրկովկասում։ Երկիրը որոշ ռուսական զենքեր արտադրում է լիցենզիայով, բայց լիարժեք գծի մասին խոսք չկա, քանի որ Նյու Դելին բացթողումներ ունի մի քանի համակարգերում։

«ՀՀ իշխանությունները ներկայում փորձում են հնարավորինս հեռու մնալ Ռուսաստանից, ուստի՝ նրանք փնտրում են նոր մատակարարներ։ Սակայն իրականում նման քաղաքականությունն իմաստ չունի։ Երևանի համար դժվար կլինի բավարարել իր բոլոր կարիքները՝ առանց Մոսկվայի օգնության», – բացատրում է աղբյուրը։
 
 

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

28.10.2026 11:15

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49