«Սյունյաց երկիրը» կդառնա 20 տարեկան. լուսանկարներ խմբագրության արխիվից

21.08.2023 12:11
729

2011 թ. հուլիսի 2-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված «Սյունյաց երկիր» թերթի՝ Գորիս քաղաքի հիմնադրման 140-ամյակի կապակցությամբ հրատարակված համարին (20 մայիսի 2011 թ., N 10)։ Գիտաժողովին մասնակցում էին պատմաբաններ ու գրականագետներ Երեւանից, մտավորականներ մարզի տարբեր շրջաններից։ Գիտաժողովի աշխատանքները վարում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Մասնակիցներին ողջունեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը: Ելույթ ունեցան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայոց լեզու եւ գրականություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիր Դավիթ Գասպարյանը, «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, Գորիսի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Մարտին Զիլֆուղարյանը, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Ստեփանյանը, Գորիսի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Սերգեյ Հախվերդյանը, Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, գրող Արկադի Ծատուրյանը, մանկավարժ Գրիշա Մանուչարյանը, Լեռնաձորի հիմնական դպրոցի տնօրեն Ռոբերտ Էջանանցին (Գրիգորյանը), Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, ճարտարապետ Սեւադա Զաքարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24