Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

26.12.2024 16:10
772

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, այդ թվում՝ փաստաբանների հասանելիության առումով․ ընտանիքները որևէ կապ չունեն, որևէ փաստաթղթեր չեն ստանում իրենց հարազատների վերաբերյալ, տեղյակ չեն, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված իրենց հարազատներին, երբեմն շատ կարճ ժամանակով զանգ են ունենում և բավականին սահմանափակ տեղեկություններ են կարողանում փոխանակել նրանց հետ։

Այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Բաքվի բանտերում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով պահվող հայ գերիների պահման պայմանների մասին։

Վերջինիս խոսքով՝ ակնհայտ է, որ Բաքվում պահվող հայ գերիներն այնքան կաշկանդված են, որ չեն ցանկանում խոսել քրեական գործերից։ 

«Ես դեպքեր գիտեմ, որ ընտանիքների հետ երբեմն կապ լինում է՝ հիմնականում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության շնորհիվ, իսկ հայ գերիների՝ ընտանիքի անդամների հետ կապ հաստատելուց հրաժարվելը կարող է դրվագային լինել․ ես, գոնե, այնպիսի դեպք չգիտեմ, որ ընդհանրապես կապ չունեն ընտանիքների հետ կամ երկար ժամանակ չեն ունեցել այդ կապը։ Հաշվի առնելով նախկինում եղած փորձը՝ ենթադրում եմ, որ նրանք ոչ թե հրաժարվում են, այլ ադրբեջանական կողմն է արգելում՝ ընտանիքների անդամներին ներկայացնելով, թե, իբր, հարազատն է հրաժարվում»,-ընդգծեց Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Ադրբեջանը որոշ ժամանակ առաջ հայ գերիների հետ կապված կտրուկ քայլերի չէր գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքուն ցանկանում էր COP29-ը միջազգային գագաթնաժողովի ժամանակ համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես «խաղաղության կողմնակից»։

«Ադրբեջանը նաև կտրուկ քայլերի չէր գնում մինչև COP29-ը, որպեսզի լրացուցիչ կտրուկ արձագանքի չարժանանար։ Իսկ հիմա, երբ կլիմայական գագաթնաժողովն արդեն ավարտվել է, պետք է սպասենք ավելի տեսանելի շոու ներկայացումների»,-շեշտեց Արտակ Բեգլարյանը։ 

Armenpress

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17