ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ ԿԳՄՍ փոխնախարար

26.12.2024 16:17
572

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության հիմքում կարևորվում է որակյալ սոցիալական ծառայությունների համընդհանուր հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում․ այդ մոտեցումն է որդեգրված նաև երիտասարդական քաղաքականության մեջ։ Այդ քաղաքականության կիրառումը նախատեսվում է սոցիալական գործընկերության միջոցով, և ի մասնավորի՝ երիտասարդական կենտրոնների հիմնումն ու արդյունավետ գործունեությունը ենթադրում են ակտիվ համագործակցություն պետություն, ՏԻՄ, մասնավոր ոլորտ, քաղաքացիական հասարակություն ջանքերի համադրմամբ։ 

Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է՝ ՀՀ կառավարության թիրախներից է մինչև 2026 թվականը մարզերում ունենալ 25 երիտասարդական կենտրոններ: Ընդ որում, նախարարի տեղակալը կարևորել է, որ կենտրոններն ունենան որակի և բովանդակության նվազագույն շրջանակ, լինեն համապարփակ և համընդգրկուն, որոնցում կբացահայտվեն երիտասարդների կարողություններն ու ներուժը, կծառայեն որպես ակտիվ քաղաքացիության հարթակ, ինչպես նաև կզարգանան երիտասարդների բանավիճելու և բանակցելու հմտությունները: Նրա խոսքով՝  պետությունը նպատակ ունի համայնքային մակարդակներում ապահովել երիտասարդների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման անհրաժեշտ միջավայր։ Կենտրոնները կծառայեն նաև որպես տեղեկատվական հարթակ, որոնց միջոցով երիտասարդները կիրազեկվեն պետության կողմից իրականացվող տարատեսակ ծրագրերի մասին՝  դառնալով ակտիվ շահառուներ:

«Ուրախ եմ, որ ներկայում շրջանառվող «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին զուգահեռ, որում նախատեսվում են կարգավորումներ ՏԻՄ-երում երիտասարդական կենտրոնների ստեղծման և երիտասարդական աշխատողների հաստիքների ներդրման ուղղությամբ, ականատես ենք լինում ՏԻՄ-երի կողմից աճող հետաքրքրության ու մոտիվացիայի՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի կազմակերպման, երիտասարդների խնդիրների և նախասիրությունների բավարարման ու ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման առումով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ի և գործընկեր կառույցների կողմից կներդրվեն բոլոր ջանքերը երիտասարդական աշխատողների շարունակական վերապատրաստումների համար:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որոնցում մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:

«Պետություն-ՏԻՄ-ՔՀԿ և մասնավոր ոլորտ համագործակցությունը, կարծում եմ, մեծ հաջողություն պետք է ունենա: Երիտասարդական միջավայր ասելիս չհասկանանք միայն տարածք, այլ առաջին հերթին միջավայր՝ համապատասխան բովանադակությամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու շնորհակալություն հայտնել գործընկեր կազմակերպություններին և վերապատրաստման մասնակիցներին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

«ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման դասընթացն իրականացվել է «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, որին մասնակցել են ՏԻՄ և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներ՝ 50/50 ձևաչափով: 

Armenpres

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24