Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

26.12.2024 17:13
655

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած  շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։ Ստորեւ՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը։

Ինչ փոփոխություն է լինելու

2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։ Փոխարենը՝ ծրագիրը կշարունակի գործել  մարզերում։  

Կարևոր է իմանալ

Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա Երևան քաղաքի վարչական տարածքում կառուցված կամ կառուցվող բնակարաններ  ձեռք բերելու դեպքում՝ եկամտային հարկի վերադարձից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2025 թվականի հունվարի 1-ից հետո։

Օրինակ, եթե 2025 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկով շահառուն ձեռք բերի բնակարան Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա  կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, եթե այդ անշարժ գույքի շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։

Ինչ փոփոխություն է լինելու

Մեկ այլ փոփոխությամբ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի շահառուներին 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եռամսյակային պարբերականությամբ վերադարձվող եկամտային հարկի գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։

Կարևոր է իմանալ

Մինչև 2025 թվականի հունվարի 1–ը ստացված հիփոթեքային վարկերի գծով շահառուներին, եռամսյակային պարբերականությամբ, կշարունակվի վերադարձվել առավելագույնը 1,5 մլն դրամ։ 

ՊԵԿ-ը քաղաքացիներին նաև հիշեցնում է, որ ՀՀ մարզերում հիփոթեքային վարկով կառուցապատողից բնակարան (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն) ձեռք բերելիս կամ անհատական բնակելի տուն կառուցելիս պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկը ՉԻ վերադարձվի՝

  • 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում։
  • 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի, մարզերի վարչական տարածքներում։

Նշված սահմանափակումները չի վերաբերում Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքին։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված չէ, հետևաբար մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի մասով համապատասխան փաստաթղթերը հարկային մարմին քաղաքացիները կարող են ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40