Մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

26.10.2019 15:41
1389

Մի քանի մարզում քաղաքացիները կամավոր ներկայացել են ՀՀ ոստիկանության համապատասխան բաժիններ և հանձնել իրենց զենք-զինամթերքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Արարատ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին բաժին է ներկայացել Արմաշ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաձիգի երկու փամփշտատուփ, որից մեկը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Ֆ-1» տիպի ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով և տարբեր տրամաչափի 182 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին Մեծամոր քաղաքի մի բնակչուհի կամավոր ոստիկաններին է հանձնել «ՌԳԴ» տիպի ձեռքի նռնակ՝ պայթուցիչով և 7,62 մմ տ/չ 46 փամփուշտ:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին բաժին է ներկայացել Գեղանուշ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է «ՏՕԶ-8Մ» տեսակի 5.6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին Նոյեմբերյանի Օրբելու փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն հրացան և տարբեր տրամաչափի 30 փամփուշտ: Վերոնշյալ դեպքերի համար նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն և նախապատրաստվում են նյութեր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40