Մարզերը տարեկան գործունեության ծրագրերը կմշակեն վարչապետի ներկայացրած ցուցանիշների եւ ուղղությունների հիման վրա

08.12.2017 15:14
1847

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:


Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ էր: «Ներկայումս մարզպետների կողմից մշակվում են 2018 թվականի գործունեության ծրագրերը։ Ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են այն հիմնական ցուցանիշները եւ ուղղությունները, որոնք պետք է տեղ գտնեն համապատասխան ծրագրերի մեջ», - նշել է վարչապետը։ Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ մարզպետներին 20-օրյա ժամկետում մշակել եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն հետեւյալ ցուցանիշները եւ ուղղությունները՝


1) մեկ շնչի ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017 թվականի համեմատ,


2) համայնքներում աղբահանություն եւ սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովող ցուցանիշները եւ միջոցառումները,


3) մարզում գյուղատնտեսական կլաստերների տարանջատում եւ դրանց հիման վրա ժամանակակից տեխնոլոգիայով ինտենսիվ այգիների հիմնման, գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի շահառուների թվերի ներկայացում,


4) սպանդանոցային կառույցների թիվը մարզում եւ այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը,


5) տոհմային անասնաբուծական տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացում,


6) սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացում,


7) գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսների աճը՝ 2017 թվականի համեմատ,


8) կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության եւ կրթության որակի բարձրացման ծրագրերի իրականացում,


9) առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի կտրուկ աճը՝ 2017 թվականի համեմատ,


10) մարզերում չօգտագործվող պետական, համայնքային եւ մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերի իրագործում, այդ թվում՝ պետական եւ համայնքային գույքը՝ մասնավորին փոխանցելու, ինչպես նաեւ մասնավոր գույքի օգտագործմանը նպաստելու տարբեր միջոցների կիրառմամբ՝ օրինակ սահմանելով հստակ չափորոշիչներ ներդրումների չափի, նոր ստեղծվող աշխատատեղերի եւ այլնի վերաբերյալ,


11) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով սպասարկվող բնակավայրերի ընդհանուր թվի ավելացումը,


12) մարզում կատարված ներդրումների ծավալը, նոր ստեղծվող ձեռնարկությունների եւ ստեղծվող աշխատատեղերի թվերը,


13) զբոսաշրջության խթանման եւ զարգացմանն ուղղված ծրագրերը,


14) հաշվառման համակարգի արմատավորումը եւ թերությունների վերացումը:

gov.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40