Մարզկենտրոն Կապանում նշվեց Հայաստանի առաջին հանրապետության 106-րդ տարեդարձը

28.05.2024 15:27
1123

Հանրապետության օրվան նվիրված հանդիսությունները մարզկենտրոն Կապանում մեկնարկեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշակոթողին ծաղկեդրում կատարելով: Արարողությանը մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, զինվորականության և իրավապահ կառույցների, կրթության և մշակույթի ոլորտների, ՀՅԴ Կապանի «Արամ մանուկյան» կոմիտեության, Կապանի ավագանու անդամներ, տարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ:

Այնուհետև հարգանքի տուրք մատուցվեց 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալներ, Զանգեզուրյան հերոսամարտի սպարապետներ Պողոս Տեր-Դավթյանի և Գարեգին Նժդեհի հիշատակին:

Կեսօրին տոնակատարության մասնակիցներին հաճելի անակնկալ էր սպասվում: Կապանի մշակույթի կենտրոնի բացօթյա դահլիճն ընդունեց առաջին ունկնդիրներին: Բեմահարթակը տրամադրվել էր փողային նվագախմբին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սամվել Հայրապետյան), որը  հնչեցրեց հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների սրտամոտ ու հարազատ ստեղծագործություններ՝ հիրավի ստեղծելով տոնական մթնոլորտ: Համերգը եզրափակվեց Կ.Հայրապետյանի «Տոնական պարը» և Ագապկինի «Սլավոնուհու հրաժեշտը» ստեղծագործությունների կատարումներով:

Վահրամ Օրբելյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01