Մարզկենտրոնի երեխաները Կապանի մշակույթը ճանաչելի դարձրին Թբիլիսիում

17.05.2023 16:10
1137

Օրերս ️Կապանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի մի խումբ աշակերտներ հյուրախաղով գտնվում էին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Դպրոցի ուսումնական թատրոնը Թբիլիսիում՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, թբիլիսահայ հանդիսատեսին ներկայացրեց Սամվել Խալաթյանի «Օտար պահարան մի մտեք» ներկայացումը, որը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից:

Ներկայացումից հետո ելույթով հանդես եկավ «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը՝ շեշտելով Սյունիքի և «Հայարտան» միջև ավանդույթ դարձած համագործակցության կարևորությունը, հույս հայտնելով, որ փոխգործակցությունը կշարունակվի նաև մշակութային այլ ոլորտներում ևս։

Օրհնության խոսքով հանդես եկավ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը՝ շեշտելով ներկայացման գաղափարական ասելիքի արդիականությունն ու կարևորությունը մեզանում։ Վերջինս նաև փոխանցեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը։

Կապանի արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը շնորհակալություն հայտնեց «Հայարտան» պատասխանատուներին՝ ջերմ ընդունելության համար՝ շնորհակալագիր հանձնելով «Հայարտան» տնօրենությանը, հանձնելով նաև դպրոցի կերպարվեստի բաժնի աշակերտի գեղանկարչական աշխատանքը։

Հյուրախաղերի ծրագրի շրջանակում դպրոցի թատերարվեստի բաժնի աշակերտներն այցելություններ կազմակերպեցին Թբիլիսիի հայահետք վայրեր՝ եկեղեցիներ, պանթեոն, հայաշատ թաղամասեր, Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տուն։

Հանդիպումներ եղան Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում: Այնտեղ էլ հանդիպեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի, նաև Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթի հետ։

Արվեստի դպրոցի թատերարվեստի դասատու Արթուր Գաբրիելյանի աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ մեր աշակերտները կարողացան Կապանի մշակույթը ճանաչելի դարձնել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ մշակույթով հարուստ այդ քաղաքում, որտեղ ծնունդ են առել հայ գրականության և արվեստի մեծերից շատերը:

Հյուրախաղերը հովանավորել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22