Հրապարակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ավանդական տարեկան զեկույցը

25.04.2025 20:06
633

Հրապարակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ավանդական տարեկան զեկույցը, որը ամփոփում է դաշինքի տարեկան գործունեությունը, այդ թվում՝ գործընկեր երկրների հետ փոխգործակցության համատեքստում։

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ՝ անցած տարվա վերաբերյալ զեկույցում փոփոխություններ կան մասնավորապես Ուկրաինայի և Վրաստանի վերաբերյալ ձևակերպումներում։

2023 թվականի փաստաթղթում ընդգծվում էր, որ «Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է» և նշվում էր դաշինքի աջակցությունը՝ Կիևի անդամակցության ճանապարհին։ Վրաստանի վերաբերյալ ընդգծված էր՝ դաշնակիցները շարունակում են աջակցել Թբիլիսիի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը։
Նոր՝ 2024 թվականի զեկույցում Հյուսիսատլանտյան դաշինքը սահմանափակվել է Ուկրաինային աջակցելու և Վրաստանի հետ համագործակցության պատրաստակամությամբ, մինչդեռ այդ երկրների անդամակցության հեռանկարների վերաբերյալ որևէ հիշատակում չկա։

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնումն է ներկայացրել նաև որպես Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառ։ Կիևը, սակայն, շարունակում է պնդել դաշինքին միանալու անհրաժեշտությունը։

Վրաստանի կառավարությունն էլ, Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, գործնականում դադարեցրել է հրապարակայնորեն խոսել ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարներից։

www.azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34