Շուրջ 10 երկրի համալսարաններ համախմբվել են Հայաստանում նոր ասպիրանտական ծրագրի մեկնարկն ազդարարելու

06.08.2018 14:15
1130

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկում է կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիաների և միջավայրի առողջապահական անվտանգության մասնագիտություններով ասպիրանտական ծրագիրը: Այն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանության ամբիոնի կողմից՝ նպատակ ունենալով պատրաստել միջազգային մակարդակի գիտական կադրեր՝ տարածաշրջանային մի շարք համալսարանների համագործակցային ցանցի ստեղծմամբ։ Մասնավորապես, այս նախագծի շուրջ իրենց գիտական ներուժն են համախմբել Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Թուրքիայի և Եգիպտոսի 10 մասնակից համալսարանները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կրթական ծրագրի վերջնականացման, կողմերի մասնակցության ձևաչափի հստակեցման նպատակով Երևանում օգոստոսի 6-ին մեկնարկեց համաժողով, որին մասնակցում էին գիտնականներ նշյալ երկրների համալսարաններից, օտարերկրյա և հայ ուսանողներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանյան գրասենյակի Բժշկակենսաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանի խոսքով՝  Հայաստանում հետբուհական կրթության միջազգային մակարդակի բարձրացմամբ կարելի է բնագավառը դարձնել սպառողականից շահութաբեր, նվազեցնել «ուղեղների արտահոսքը» երկրից, իսկ սփյուռքի երիտասարդների համար Հայաստանի հետբուհական համակարգը դարձնել ավելի գրավիչ։ «Գիտական պոտենցիալի կորուստը խնդիր է զարգացող երկրների համար, տաղանդավոր երիտասարդները բարձրագույն կրթություն ստանալու համար գնում են զարգացած երկրներ և մնում այնտեղ։ Ծանր տնտեսական վիճակում գտնվող երկրներում առաջատար գիտնականները ևս գերադասում են աշխատել զարգացած երկրներում, իսկ այդ գիտական պոտենցիալի կորուստը բերում է սոցիալ-տնտեսական զարգացման խաթարման։ Այս ծրագրի միջոցով Հայաստանի առաջատար գիտնականները հնարավորինս ներգրավված կլինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գիտաուսումնական ծրագրերում և միջազգային փորձի ներգրավմամբ կստիպեն տեղական չինովնիկներին հրաժարվել իրենց կոռումպածին և գիտաավերիչ քաղաքականությունից»,- ասաց Սիներիկ Հայրապետյանը։

Նա շեշտեց, որ հետբուհական կրթության այս ծրագրով իրենք նպատակ ունեն օժանդակել գիտական ներուժի զարգացմանը, հետբուհական մասնագիտական կրթության որակի միջազգային մակարդակի համապատասխանեցմանը և ինովացիաների ներդրմամբ երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հայրապետյանը խիստ կարևորեց նաև սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունն այս ծրագրին, սակայն մտահոգություն հայտնեց, որ մասնակցության հայտ ներկայացրած Վրաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի երիտասարդների մեջ ոչ մի սփյուռքահայ չկա։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակ պրոֆեսոր Ահմեդ Ֆահմին ասաց, որ այս ծրագրի ֆինանսավորմամբ իրենց կառույցը նպաստում է գիտության ոլորտում միջազգային համագործակցությանն ու ազգերի միջև ամուր կապեր ստեղծելուն: «Յոթ տասնամյակ առաջ, երբ հիմնադրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իր կանոնադրությամբ հաստատեց, որ խաղաղության հնարավոր է հասնել մարդկանց ինտելեկտուալ և բարոյական համերաշխության միջոցով»,-նշեց նա:

Ահմեդ Ֆահմին նշեց, որ ժամանակակից մարդկության առջև ծառացած մի շարք խնդիրների, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը, բնապահպանական հարցերը, ֆինանսական բարեկեցությունը և այլն, լուծմանը կարելի է հասնել արժեքի վրա հիմնված գիտական գիտելիքի միջոցով։

Գիտնականի խոսքով՝ այսօր շատ երկրների մարտահրավերներից է այն, որ գնալով պակասում է հետաքրքրությունը գիտության նկատմամբ և բնագիտական ուղղություններով (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա) ֆակուլտետները դատարկ են մնում: «Մարդիկ ձգտում են գիտության ու տեխնոլոգիաների առաջընթացի արգասիք տեխնիկայի կիրառմանը, բայց իրենք ավելի ու ավելի քիչ են հետաքրքրվում դրանց ստեղծմամբ: Երիտասարդները հետ են շրջվում գիտական ուղղություններից, ինչն անհանգստացնող միտում է:Սրա պատճառները բազմակողմ են, որոնցից է նաև ուղեղների արտահոսքը»,-ընդգծեց Ահմեդ Ֆահմին՝ կարևորելով այս խնդիրը կարգավորելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը:

Ստեղծված ցանցի մասնակից Ստամբուլի Մեդենիյեթ համալսարանի պրոֆեսոր Սուլեյման Դասդաղի խոսքով՝ շատ կարևոր է այս նախագծի իրագործումը, քանի որ այն մեծ հնարավորություններ կստեղծի շրջակա միջավայրի խնդիրների լուծման համար: «Գիտնականների համար ունենք ծրագրեր ու թեմաներ օդի էլեկտրամագնետիկ աղտոտման, կենսաբանական համակարգերի առնչությամբ»,-ասաց նա: Պրոֆեսորը նշեց, որ Թուրքիայից երեք ուսանող հետաքրքրված են այս ծրագրով ուսանելու հնարավորությամբ:

Զահրա Ֆարջամին, ով բժշկություն է ուսումնասիրում Իրանի համալսարաններից մեկում, ասաց, որ Հայաստան գալու և ասպիրանտական այս ծրագրով սովորելու ցանկություն ունի: Նա, մասնավորապես մասնագիտացած է քաղցկեղի ուսումնասիրման մեջ, ունի երկու հոդված դրա ախտորոշման վերաբերյալ: «Օդի աղտոտվածության դեմ պայքարը շատ կարևոր է, քանի որ մարդկանց մեջ տարածված թոքերի քաղցկեղը հենց աղտոտվածության պատճառով է, այս հիվանդությունը հաղթահարելու միջոցներից է մաքուր օդ ունենալը»,-նշեց պարսկուհին:

Ասպիրանտական այս ծրագրի մասնակիցները տեսական գիտելիքի ստացման հատվածը պետք է իրականացնեն Հայաստանում՝ տեղի և հրավիրյալ մասնագետների  կողմից, իսկ արդեն գործնական հատվածը իրենց թեմաներով մասնագիտացված ցանցի համալսարաններում:

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56