Հայաստանն «առանց թիակների նավում». ինչպես Փաշինյանի կառավարությունը դուրս կգա պարտքի փոսից

06.08.2018 10:59
1128

Նախկին իշխանություններն ավելի քան 6.5 մլրդ դոլար պարտք են թողել, որոնց սպասարկման և մարման համար ռեսուրսներ դեռ չկան։

 ՀՀ նոր կառավարությունը ծանր իրավիճակի մեջ է հայտնվել նախկին իշխանության կողմից թողած «ժառանգության»` պարտքերի պատճառով, Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Պետական պարտքն այն կարևորագույն հարցերից մեկն է, որը կանգնած է նոր կառավարության առաջ», – ասաց Խաչատրյանը։

2008 թվականին պարտքը 1.5 մլրդ դոլար է կազմել` ՀՆԱ–ի 12%–ը։ Անցած 10 տարիների ընթացքում նախորդ իշխանությունները վատնել են վերցված վարկերը։

«Վատնել են, քանի որ մենք չենք տեսել դրանց օգտագործման արդյունավետությունը։ Այն ժամանակ Հայաստանի ՀՆԱ–ն 11.66 մլրդ դոլար էր կազմում, այսօր` 11,35, մենք նույնիսկ չենք հավասարվել այն ժամանակվա ցուցանիշին», – ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետը նկատում է, որ կյանքի որակը, բարեկեցության մակարդակը նույնն են մնացել։ Պահպանվել է աղքատության (30%), գործազրկության (20%) բարձր մակարդակը։ 10 տարվա ընթացքում մոտ 450 հազար մարդ է լքել երկիրը։ Կոռուպցիոն բացահայտումները ցույց են տվել, որ այդ փողերն օգտագործվում էին կոնկրետ անձանց խմբի հարստացման համար։

Այսօր ներկայիս կառավարությունը շատ ծանր վիճակում է հայտնվել։ Պետք է կասեցնել որոշ ծրագրեր, քանի որ հին վարկերի սպասարկման համար նոր վարկեր վերցնելը` խնդրահարույց է։

«2020 թվականին պետք է մարել մոտ 800 մլն դոլար, հեռանկարում կա 2025 թվականը։ Իշխանությունները ստիպված մի շարք ընթացիկ վարկային նախագծեր պետք է կասեցնեն», – ասաց Խաչատրյանը։

Որտեղից նոր ռեսուրսներ վերցնել` տնտեսագետն աղբյուրներ չի տեսնում։ Հայաստանին նոր վարկեր չեն տրամադրի։ Միջազգային ռեյտինգային գործակալությունները մեծ խնդիր են տեսնում հայկական պարտքի չափերի մեջ։ Այդ գործոնն ազդում է նաև ներդրողների վրա, որոնք կողմնորոշվում են գործակալությունների գնահատականներով։

Միայն տնտեսության կտրուկ աճը թույլ կտա միջոցներ գտնել պարտքը սպասարկելու համար։

«Կտրուկ աճ, որը հնարավոր է իրավիճակի փոփոխման (ներդրողները կտեսնեն այն) և յուրացված գումարների վերադարձի հաշվին։ Այլ ճանապարհ չկա, յուրաքանչյուր քայլ պետք է հաշվարկել։ Կարելի է ինչ-որ պահուստային ֆոնդ ստեղծել, ուր կուղղվեն պարտքերի մարման և սպասարկման համար նախատեսված գումարները», – նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով` անհրաժեշտ է «անվտանգության բարձիկներ» ստեղծել, որոնք կօգնեն տնտեսական ցնցումների ժամանակ։

Տնտեսագետը հատուկ ընդգծում է` հայտնի չէ թե Հայաստանի վրա ինչպես կազդեն հակառուսական պատժամիջոցները, ԱՄՆ–ի և Չինաստանի միջև տնտեսական պատերազմը։

«Մենք որևէ կերպ ապահովագրված չենք։ Պարզապես լողում ենք առանց կառավարման։ Այդպես արել են նախկին իշխանությունները», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` հասարակությանը միշտ հանգստացնում էին` ասելով, որ պետական պարտքը կառավարելի է, սակայն այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Եվ այս պայմաններում ղեկավարությունը 40 տարի ժամկետով երկրից դուրս է բերել կենսաթոշակային վճարները։

Նոր իշխանությունները հաջորդ տարիներին պետք է 10-15% տնտեսական աճ ապահովեն, որպեսզի հետագա 5 տարիների ընթացքում հնարավոր դառնա դուրս գալ պարտքի այդ բեռի տակից։

Այլապես ստիպված կլինենք գնալ պարտքի վերակազմավորման ճանապարհով, իսկ աշխարհում փողը թանկանում է, վարկերը տրամադրվում են ավելի բարձր տոկոսադրույքներով։

Նշենք, որ Հայաստանի միագումար պետական պարտքը 2018 թվականի հունիսի վերջին 6.7 մլրդ դոլար է կազմել։

 

armeniasputnik.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10