Դատարանը սանկցիա կիրառեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների և դատախազների նկատմամբ

02.04.2021 14:59
1288

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 2-ին քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի ու Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ դատավորի` նրանց վարքագիծը հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը:

Դատարանը արձանագրում է, որ դատավարության ցանկացած մասնակից, այդ թվում՝ պաշտպանները և դատախազները, պարտավոր են պատշաճ ներկայանալ դատական նիստերին, գտնվել դատական նիստերի դահլիճում մինչև դատական նիստի ավարտը կամ մինչև ընդմիջում հայտարարելը և իրականացնել իրենց դատավարական պարտականությունները: Ինչ վերաբերում է մեղադրողների չներկայանալուն, դատարանը արձանագրեց, որ դատավարության ցանկացած մասնակից պարտավոր են պատշաճ ներկայանալ դատական նիստերին և միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը չի կարող ազատել վերը նշված պարտականությունները կատարելուց:

Դատարանը ոչ իրավաչափ է գնահատում պաշտպանների սույն թվականի մարտի 23-ի դատական նիստին դրսևորած վարքագիծը, ինչպես նաև մեղադրողների սույն թվականի մարտի 30-ին դրսևորած վարքագիծը:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա նկատողություն»,- ասաց Աննա Դանիբեկյանը:

armenpress.am

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34