Մարզկենտրոնում մեկնարկեց ձմեռային զորակոչը

23.12.2019 14:23
1363

Կրկին հայոց բանակը համալրվում է նոր մարտիկներով: Զինվորացու տղաները մեկնում են ծառայության՝ փոխարինելով սահմանադրական պարտքը կատարած իրենց ավագ ընկերներին: Սկսվել է հայոց ազգային բանակի ձմեռային թարմացման գործընթացը:

 Զինակոչի շունչը նաեւ Կապան հասավ:

 Դեկտեմբերի 23-ին Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ձմեռային զորակոչի անդրանիկ հավաքն էր: 25 պատանի  պատրաստ էր մեկնելու հանրապետական հավաքակայան: Հրանտ Ստեփանյանը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում «Մետալուրգիա» մասնագիտությամբ:  Ամիսներ առաջ է հրաժեշտ տվել դպրոցական նստարանին, այժմ էլ՝ ուսանողական: Առաջին քննաշրջանի քննությունները չի հանձնել, ասում է՝ զինծառայությունից հետո կշարունակի ուսումը: Այժմ մեկնում է ծառայության՝ միանալու  ընկերներին:

Իսկ Աշոտ  Վարդանյանը Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է, իր նախընտրած մասնագիտությանը նա եւս տեր կդառնա բանակից զորացրվելուց հետո:

 Տարբեր է մարդկանց տրամադրությունը: Բանակ ճանապարհողների ուրախ բարեմաղթանքներին ու խոսքին նաեւ միանում էր զինվորի ծնողի մտավախությունը. «Կկարողանա՞ որդին տղամարդավարի ծառայել հայրենիքին, կդիմանա՞ բանակային կյանքի առաջին  դժվարություններին»:

 Զորակոչի անդրանիկ հավաքին մասնակցում էին մարզային եւ համայնքային իշխանությունների, զինվորական ստորաբաժանումների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներ ու մտերիմներ: Զինակոչիկները՝ հանրապետական հավաքակայան մեկնելուն պատրաստ լինելու զեկույցից հետո օրվա խորհրդին պատշաճող հանրահավաք տեղի ունեցավ: Հայրենիքի ապագա պաշտպաններին ողջերթի խոսքեր հղեցին Սյունիքի զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը,  Կապանի համայնքապետի տեղակալ Դավիթ Հայրապետյանը, Կապանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը, Կապանի երկրապահ կամավորների  միության նախագահ Սուրիկ Հովսեփյանը: Նրանց խոսքը հանգում է մի մաղթանքի. թող բանակ զորակոչվողները լինեն խաղաղ օրերի զինվորներ:

 Արարողությունից հետո հայրենիքի ապագա պաշտպանները ծաղիկներ դրեցին հայ ազգի նվիրյալ եւ սպարապետ Գարեգին Նժդեհի հուշակոթողին:

 Ավանդույթի համաձայն՝ զինակոչիկներին հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներ:

 Իսկ ամենավերջում փողային նվագախմբի հնչեցրած քայլերգեր, ողջագուրանքներ, բարի մաղթանքներ եւ արցունքներ…

 

Վահրամ  Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12