Մարզխորհրդի նիստում

20.07.2013 23:05
2599

Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստում, որ տեղի ունեցավ հուլիսի 18-ին, նախ քննարկվեցին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքման ընթացքն այս տարվա վեց ամսում եւ ոլորտում առկա խնդիրները: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանի ներկայացմամբ` համայնքների սեփական եկամուտների հավաքումը կազմել է 94 տոկոս, ինչը 5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ: Բանախոսը ներկայացրեց նաեւ վարձավճարների հավաքման ընթացքն ըստ առանձին ենթատեսակների (գույքահարկ, հողի հարկ, հողի վարձակալության հարկ) արձանագրելով, որ ընդհանուր առմամբ մարզի միջին ցուցանիշները մյուս մարզերի համեմատ բարձր են, այնումենայնիվ, մի շարք համայնքներում սեփական եկամուտների հավաքման գործընթացն անբավարար է, մասնավորապես 27 համայնքում վարձավճարների հավաքումը չի գերազանցում առաջին կիսամյակում նախատեսվածի 25 տոկոսը: Խնդիր դրվեց տարվա երկրորդ կեսում շտկել վարձավճարների հավաքման գործում առաջացած բացթողումը:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը հրապարակեց թվային տվյալներ` կապված մարզ ներկրված պարարտանյութի ու դիզվառելիքի բաշխման, Սյունիքին հատկացված սերմացուի հետ: Մասնավորապես, ընթացիկ տարում գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններին հատկացվել է 2000 տոննա ազոտական պարարտանյութ (պարկը` 6000 դրամ), որը տրվել է 82 համայնքի 3385 շահառուի, իսկ գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մարզին հատկացվել է 400 տոննա գարու, 11 տոննա առվույտի, 124 տոննա կորնգանի եւ 750կգ եգիպտացորենի սերմացու: Նիստի մասնակից համայնքի ղեկավարներին կոչ արվեց հետամուտ լինել ժամանակին եւ որակով կատարել բերքահավաքը, ինչպես նաեւ նախապատրաստվել աշնանացանին` նախանշված ժամկետում ավարտելու համար:

2013-ի առաջին կիսամյակում մարզում իրականացված քաղաքաշինական ծրագրերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը: Սյունիքի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարման եւ 2014-2017թթ. սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրի կազմման ընթացքի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Թադեւոս Ղազարյանը:

Համայնքային խնդիրների մասին խոսեցին Սիսիանի եւ Գորիսի քաղաքապետեր Աղասի Հակոբջանյանը եւ Նելսոն Ոսկանյանը:

Մարզխորհրդի նիստում ամփոփիչ ելույթով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40