Ադրբեջանը մտածում է՝ Իրանը խառը լինելով իր ներքին հարցերով, չի կարողանա գնալ հակազդեցության․ դատարկ ենթադրություններ են

06.12.2022 11:31
955

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ մեկնարկել են ադրբեջանա-թուրքական հերթական համատեղ զորավարժություններն Իրանի սահմանին՝ «Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի շրջաններում։

Ըստ Պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժություններն ընթանում են մարտական և հատուկ ինժեներասակրավորային տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ։

Նույն աղբյուրի համաձայն՝ թուրք ու ադրբեջանցի զինծառայողները համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։

Ռազմական գերատեսչությունը վարժանքներում ներգրավված զորքի թվաքանակի և կիրառվող զինտեխնիկայի մասին մանրամասներ չի հայտնում։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Իրանի իշխանություններն առայժմ պաշտոնապես սրան չեն անդրադարձել․ «Բայց հայտնի է, որ Ադրբեջանը Իրանի վերջին ակտիվությունը Իրան-Ադրբեջան սահմանի մոտ, մանավանդ տեղի ունեցած զորավարժությունները, շատ կոպիտ ձևով արձագանքեց, նույնիսկ նախագահի մակարդակով հայտարարություններ հնչեցին։ Իրանական կողմը մշտապես նշել է, որ չի ցանկանում որևէ կողմի հետ կռվի մեջ մտնել, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա, որ իր շահերը տարածաշրջանում վտանգվեն»։

Քեշիշյանի խոսքերով՝ Իրան-Հայաստան ընդհանուր սահմանը, Թեհրանի համար կարմիր գիծ է․ «Այն ինչպես գոյություն է ունեցել, այդպես էլ պետք է մնա։ Ադրբեջանական կողմն էլ հայտարարեց, որ որևէ կողմի հայտարարությունները կամ քայլերը իրեն չեն վախեցնում։ Ադրբեջանը մտածում է, որ հենվելով Իսրայելի կամ Թուրքիայի պաշտպանությանը, կարող է նաև այլ ուղղություններով ակտիվություն ցուցաբերել, նաև Իրանին ճնշել։ Մանավանդ Իրանում տեղի ունեցող քաղաքական դժգոհությունները փորձում են օգտագործել՝ իրենց նպատակներին հասնել։Կարծում են, որ Իրանը խառը լինելով իր ներքին հարցերով չի կարողանա համապատասխան քայլերի դիմել կամ հակազդեցության գնալ։ Սրանք դատարկ ենթադրություններ են։ Իրանը չի պատրաստվում որևէ մեկին զիջել իր իրավունքները և ամեն ինչ կանի դրանք պաշտպանելու համար»։

Մեր զրուցակիցը նշում է, որ Ադրբեջանին աջակցող հայտարարություններն Իսրայելի կողմից չեն կարող Իրանին հետ պահել իր իրավունքները պաշտպանելուց․ «Միևնույն ժամանակ ես չեմ գտնում, որ Ադրբեջանը կգնա լուրջ ոտնձգությունների։ Թեպետ որոշները նման մտքեր արտահայտում են, ես չեմ կարծում։ Ադրբեջանը, վերջին հաշվով, փորձում է դրանով ցույց տալ, որ ինքը չի վախենում, բայց դա ինքնին վախի նշան է։Եթե չես վախենում, ինչու՞ ես նման քայլերի գնում։ Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ նա այլ նպատակներ ունի։ Բայց ես չեմ կարծում, որ կարող են պատերազմի գնալ, լավ հասկանում են, որ տարածաշրջանում նման պատերազմի հավանականությունը կործանարար ազդեցություն կունենա։ Դա որևէ մեկի շահերից չի բխում»։

https://www.1in.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34