ՄԱՐԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՈՌՈԳՄԱՆ ՇՐՋԱՆԸ

02.03.2021 11:07
1603

Անցած շաբաթավերջին աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։ Այցի նպատակն էր 2021թ. գարնանային ոռոգման շրջանի մեկնարկից առաջ հետեւել նախապատրաստական աշխատանքներին, ստուգել ոռոգման համակարգերի աշխատունակության վիճակը՝ ջրօգտագործողներին պատշաճ կերպով ու սահմանված ժամանակացույցով ջուր մատակարարելու համար։

Մարզպետարանում Կարեն Սարգսյանը հանդիպեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանի ու «Սյունիք» ՋՕԸ-ի տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի հետ։ Քննարկվեցին մարզում ոռոգման համակարգերի վիճակը, առկա խնդիրները, նորոգման աշխատանքները, որ կատարվում են դրանք լուծելու նպատակով։

Սյունիքում ոռոգման շրջանն սկսվում է Մեղրու տարածաշրջանից՝ արդեն իսկ մարտ ամսից, որի համար պետական միջոցներից նախնական հատկացումներ են արվել «Սյունիք» ՋՕԸ-ին։

Կոմիտեի նախագահը նշեց, որ Սյունիքը լինելու է ուշադրության կենտրոնում ու մարզային իշխանություններից էլ ակնկալում է հետեւողականություն՝ ծագած խնդիրներին արագ արձագանքելու համար։

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որպես հրատապ անհրաժեշտություն, նշել է Մեղրիում եւ Խնձորեսկում խոշոր ջրամբարների կառուցումը, որոնք պոմպակայաններով աշխատանքի փոխարեն հնարավոր կդարձնեն ինքնահոս ջրամատակարարումը։

Սյունիքի_մարզպետարան 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40