Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հավաստիացրեց, որ Սյունիք գյուղի անվտանգությանը պատշաճ ուշադրություն է դարձվում

05.02.2021 17:38
1780

Փետրվարի չորսին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Սյունիքի միջնակարգ դպրոց։ Մարզպետի այցը համընկել է դպրոցի ընդհանուր ծնողական ժողովին։

Հանդիպման ընթացքում Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանը խոսեց դպրոցում առկա խնդիրներից, ներկայացրեց Արցախից տեղափոխված աշակերտների ծնողներին, խոսեց նրանց աշխատանքի տեղավորելու հրատապության մասին։

Ներկայացնում ենք մարզի ղեկավարի պատասխանը՝ «Հարցը մեր տեսադաշտում է, գիտեմ, որ աշխատատեղեր կան պահածոյի գործարանում, մյուս գործատուներին էլ եմ հորդորել, որ հնարավորության դեպքում աշխատանքի վերցնեն տեղահանված անձանց։ Ունենք մի քանի նախագիծ, որոնցով փորձելու ենք լուծել մարզում հանգրվանած արցախցիների բնակարանային խնդիրները»։

 Սյունիքի բնակչուհի տիկին Սվետան մարզպետին խնդրեց միջամտել, որպեսզի ԶՊՄԿ-ի կողմից Սյունիքը եւս ճանաչվի ազդակիր համայնք։ Մարզպետը խոստացավ լրացուցիչ ուսումնասիրել խնդիրը, քանի որ առկա է որոշում, որով Սյունիք գյուղը չի համարվում ազդակիր համայնք՝ պոչամբարից հեռու գտնվելու պատճառաբանությամբ։

 Սյունիքցիներին հուզող գլխավոր հարցը բնակչության անվտանգությունն էր։ Մարզպետը հավաստիացրեց, որ անվտանգային խնդիրներին լուրջ ուշադրություն է դարձվում, հորդորեց վստահ ու հանգիստ ապրել սեփական հողում։

 Բնակիչները հնարավորություն ունեցան ներկայացնել անձնական խնդիրներ, որոնց մարզպետը հիմնականում ընդառաջեց։

 Հանդիպման ավարտին Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, խոսեց հայրենասիրությունը գործով ցույց տալու անհրաժեշտության մասին եւ հավաստիացրեց, որ մարզպետարանը յուրաքանչյուր սյունեցու կողքին է։

 

Տիգրանուհի Բադալյան

  

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01