Թեհրանում հակակառավարական ցույցեր են սկսվել

11.01.2020 23:57
1259

Թեհրանում հարյուրավոր ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ գործող իշխանությունների:

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, ցուցարարները պահանջում են Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիները նման պահանջ են առաջ քաշել, երբ երկրի իշխանությունները խոստովանել են, որ իրանցի զինվորականներն են սխալմամբ խոցել ուկրաինական ինքնաթիռը:

Իրավապահները հատուկ նշանակության ջոկատ են ուղարկել ցուցարարների հավաքատեղի՝ ցուցարարներին ցրելու համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ը կործանվել է չորեքշաբթի Թեհրանում օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց, ինչի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող 176 մարդիկ: Այսօր ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստովանել է, որ օդանավը սխալմամբ խոցվել է իրանական ՀՕՊ համակարգից արձակված հրթիռից:

tert.am

Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են

19.11.2026 16:45

Բաքուն արդարացրել է Արցախի ղեկավարների դատավճիռներն ու Ֆրանսիային մեղադրել ներքին գործերին միջամտելու մեջ

19.11.2026 16:41

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինն ընդունել են խաղաղության մասին հռչակագիր

19.11.2026 16:02

Խոսք հիշատակի․ Մարուսյա Պատվականյան

19.11.2026 15:13

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը առաջին անգամ հանդիպեցին երեքով. գլխավոր հայտարարությունները

19.11.2026 14:29

Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան

19.11.2026 12:56

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

19.11.2026 12:32

16 տարեկանը լրացած քաղաքացին պարտադիր նույնականացման քարտ կունենա. Արփինե Սարգսյան

19.11.2026 12:11

«Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է

19.11.2026 11:59

Պտղատու ծառեր՝ Քարաշեն և Խնձորեսկ բնակավայրերի բնակիչներին

19.11.2026 11:14

Հառաջադիմություն կպոռանք եվ ետ-ետ կերթանք

19.11.2026 11:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերին կարգադրությամբ ու պատվերով վրեժխնդրության թիրախ են դարձրել Գորիսի լուծարված քոլեջի պատասխանատուներին, տեղյա՞կ եք

19.11.2026 10:43