Նվազագույն կենսաթոշակը 2023 թվականի հուլիսից կդառնա 36 հազար դրամ

04.11.2022 14:44
1091

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ԱԺ-ում՝ 2023 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, հայտնեց, որ Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի: 

Նրա խոսքով՝ 2023 թվականի կանխատեսումներում հաշվի են առնվել կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշները, 2022 թվականին սեպտեմբերի 1-ից բարձրացված չափերը և դրանց՝ 2023 թվականի ընթացքում նախատեսվող բարձրացումների ու Կենսաթոշակային օրենսդրության մեջ կատարվող ռեֆորմները:

Ըստ Մկրտչյանի՝ նախատեսվում է, որ 2023 թվականի հուլիսից աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 50 հազար դրամ՝ ներկայիս 46 հազար 500 դրամի փոխարեն: Իսկ զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 2023 թվականի հուլիսից կկազմի շուրջ 89 հազար դրամ՝ ներկայիս 80 հազար 900 դրամի փոխարեն:

https://www.armtimes.com/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22