Թուրքագետ. Մերձավոր Արևելքում նման լարված իրավիճակում Էրդողանի հայտարարությունը սադրիչ էր

30.07.2024 14:14
731

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն Իսրայել մտնելու սպառնալիքի մասին սադրիչ է որակում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել էր. «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, այնպես էլ կարող ենք նրանց (Իսրայելի) դեմ գործել։ Անհնարին ոչին չկա։ Մենք ուղղակի պետք է ուժեղ լինենք։

Սաֆրաստյանի գնահատմամբ, Էրդողանի հայտարարությունը մի քանի նպատակ ունի։
«Առաջինը ներքաղաքական՝ բնակչության ուշադրությունը երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից շեղելու համար, ինչպես նաև իր շոիրջն ավելի շատ համախմբի իսլամամետ մտածելակերպ ունեցող քաղաքացիներին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա գնահատմամբ,  արտաքին քաղաքականության առումով Թուրքիան  նպատակ ուներ ցույց տալու, որ Թուրքիան մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում, Մերձավոր արևելքում, իսլամական աշխարհի առաջնորդն է՝ պաշտպանում է իսմալական երկրներին։

«Դա իհարկե այդպես չէ, բայց փորձումէ  նման պաըրանք ստեղծել Էրդողանը։ Ընդհանուր առմամաբ այդ հայտարարությունն իր էությամբ, ես գնահատում եմ սադրիչ, քանի որ տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը բավականին լուրջ է, կարոզղ է ավելի սրվել»,-ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, Թուրքիան այսօր որևէ հնարավորություն չունի զորք ուղարկել Իսրայելի դեմ։
Սիտարկմանը, թե Էրդողանի հայտարարությունն ուղերձներ էր պարունակում ուղղված Հայաստանին ու Ադրբեջանին, որտեղից արդեն հակադարձել են Թուրքիային, Սաֆրաստյանն ասաց.
«Ես չեմ կարծժում, որ հայտարարության պահին Էրդողանի գլխի մեջ Ադրբեջանի մասին հիշողություն կար։ Իսկ Ադրբեջանը լուրջ է ընդունել, քանի որ այն ստեղծել էր միֆ, որ միայնակ է հաղթել Արցախում»,-ասաց թուրքագետը։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։

Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են

19.11.2026 16:45

Բաքուն արդարացրել է Արցախի ղեկավարների դատավճիռներն ու Ֆրանսիային մեղադրել ներքին գործերին միջամտելու մեջ

19.11.2026 16:41

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինն ընդունել են խաղաղության մասին հռչակագիր

19.11.2026 16:02

Խոսք հիշատակի․ Մարուսյա Պատվականյան

19.11.2026 15:13

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը առաջին անգամ հանդիպեցին երեքով. գլխավոր հայտարարությունները

19.11.2026 14:29

Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան

19.11.2026 12:56

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

19.11.2026 12:32

16 տարեկանը լրացած քաղաքացին պարտադիր նույնականացման քարտ կունենա. Արփինե Սարգսյան

19.11.2026 12:11

«Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է

19.11.2026 11:59

Պտղատու ծառեր՝ Քարաշեն և Խնձորեսկ բնակավայրերի բնակիչներին

19.11.2026 11:14

Հառաջադիմություն կպոռանք եվ ետ-ետ կերթանք

19.11.2026 11:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերին կարգադրությամբ ու պատվերով վրեժխնդրության թիրախ են դարձրել Գորիսի լուծարված քոլեջի պատասխանատուներին, տեղյա՞կ եք

19.11.2026 10:43