Եվրո 2024-ի ընտրական մրցաշար. Հայաստանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

19.06.2023 23:12
834

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

Երկուշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Նաիր Տիկնիզյանը, 67-րդ րոպեին Ռոբերտ Սավալնյեկսը վերականգնեց հավասարակշռությունը, 91-րդ րոպեին, սակայն, սեփական տուգանային հրապարակում լատվիացի ֆուտբոլիստի ձեռքով խաղից հետո Տիգրան Բարսեղյանը 11-մետրանոց հարվածով հաղթական գոլի հեղինակ դարձավ:

Ընտրական մրցաշարում անցկացրած երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ է տարել և 6 միավորով հավասարվել է D խմբի առաջատար Թուրքիայի ընտրանուն: Նախորդ երկու հանդիպումներում Հայաստանը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է Թուրքիային և Քարդիֆում 4:2 հաշվով հաղթել է Ուելսին:

Այսօր ավելի ուշ խմբում նախատեսված է Թուրքիա - Ուելս հանդիպումը:

Ընտրական մրցաշարի հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Թուրքիայում, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Խորվաթիային:

azatutyun.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25