Մարզպետի թեկնածուն մերժվել է, ՀՀԿ-ն Կապանում նախապատվությունը տալիս է Աշոտ Հայրապետյանին

29.09.2017 10:34
2291

Սեպտեմբերի 28-ին վերջնականապես պարզ դարձավ, որ ՀՀԿ ղեկավարությունը պատասխանել է հարցին, թե ո՞վ կլինի իր թեկնածուն Կապան խոշորացվող համայնքի ղեկավարի՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունում:


Թեկնածուն Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն է:


Նման որոշում կայացնելուց առաջ Կապան քաղաքում եւ մերձակա գյուղերում անց է կացվել հանրային կարծիքի ուսումնասիրում: Արդյունքները պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն իրազեկ աղբյուրները հավաստում են` ե՛ւ քաղաքում, ե՛ւ գյուղերում նախապատվություն են տվել Աշոտ Հայրապետյանին, այնուհետեւ՝ Ռոմա Սարգսյանին: Ցածր վարկանիշ է գրանցել ՀՀԿ-ի մյուս հավակնորդը՝ Ռուդոլֆ Սարգսյանը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը: Նույն աղբյուրի համաձայն՝ հարցվածների մեծ մասը Ռուդոլֆ Սարգսյանին մերժել է բացառապես այն պատճառով, որ օրվա մարզպետի թեկնածուն է:


Առաջին հայացքից սովորական այդ իրադարձությունը՝ իշխող կուսակցությունում Կապանի ղեկավարի թեկնածուի որոշարկումը, մինչդեռ, վերջին տարվա ամենախոշոր քաղաքական եղելությունն է Սյունիքում:


Մարզպետարանների ձեւավորումից ի վեր երկրորդ անգամ է, որ Սյունիքի գործող մարզպետը, հեքիաթային ջանքեր գործադրելուց հետո անգամ, չկարողացավ իր սիրեցյալ թեկնածուին արժանի դարձնել իշխող կուսակցության հավանությանը. այդ առումով մի նախադեպ ունենք. 2014-ին Գորիսի քաղաքապետի ընտրության ժամանակ ՀՀԿ-ն պաշտպանեց ոչ այն թեկնածուին, ում ցանկանում էր մարզպետը, որից հետո՝ երեք ամիս անց, մարզպետը հրաժարական տվեց:


Բայց առաջին դեպքն է, երբ Սյունիքի գործող մարզպետի հավանությունը չստացած ու հովանավորությունը (բացառապես անձնական նկատառումներով) չվայելող համայնքապետն արժանանում է ոչ միայն իշխող կուսկցության ղեկավարության, այլեւ մարզկենտրոնի եւ մերձակա գյուղերի ընտրողների անկեղծ ու բացահայտ աջակցությանը:


Դա նշանակում է նաեւ, որ Կապանը համախմբվում է Աշոտ Հայրապետյանի շուրջ՝ նրա ուսերին դնելով պատասխանատվության մեծ բեռ:


Ստեղծված իրավիճակում մարզպետը մի խնդիր ունի (եթե, իհարկե, չի պատրաստվում հրաժարական տալ)՝ անել ամեն ինչ, որ Աշոտ Հայրապետյանը նոյեմբերի 5-ին Կապան բազմաբնակավայր համայնքի ղեկավար ընտրվի վստահության ամենաբարձր ցուցանիշով: Իսկ թեկնածուին աջակցելու ամենաարդյունավետ եւ ստույգ դրսեւորումը կլինի այն, որ Վահե Հակոբյանն առավելագույնս չխառնվի Կապանի նախընտրական գործերին եւ ընտրությանը նախորդող օրերին կրկին արտահերթ արձակուրդ վերցնի ու մեկնի Իսպանիայի իր ագարակ՝ հանգստանալու:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40