ՄԱՐԶՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏԸ

06.08.2018 21:49
1571

Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր

Վրեժ Գաբրիելյանը Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի օգոստոսի 3-ի հրամանով  Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ նշանակված  Լեոնիդ Գրիգորյանին (պահեստազորի փոխգնդապետ):

Մարզպետը շնորհավորեց Լ.Գրիգորյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք եւ նրա ղեկավարած կառույցի հետ սերտ ու կառուցողական համագործակցության, նաեւ աջակցելու  պատրաստակամություն հայտնեց՝ ի շահ մարզում արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հնարավորինս շուտ վերացման:

Վրեժ Գաբրիելյանը, քանի որ առաջին անգամ էր հանդիպում Սյունիքի մարզի նոր ղեկավարության հետ, մարզպետին հակիրճ  ներկայացրեց իրենց գործունեությունը եւ համագործակցության այն շրջանակը, որը նախատեսված է փրկարար ծառայության եւ մարզպետարանի միջեւ:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը Կարեն Համբարձումյանին տեղեկացրեց նաեւ ընթացիկ եւ սպասվող մի շարք դրամաշնորհային ծրագրերի մասին, որոնք միտված են մարզում բարելավելու ոլորտի աշխատանքը:

Քննարկվեցին փրկարար ծառայության մարզային ստորաբաժանման ծառայությունների տեխնիկական վերազինման, ճանապարհներին նոր հենակետերի տեղադրման, Մեղրիում եւ Սիսիանում շենքային պայմանների բարելավման եւ այլ հարցեր:

syunik.mtad.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34