ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ. ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԲԱՔՎՈՒՄ

07.03.2025 16:11
593

Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն այսօր առաջին անգամ ցուցմունք է տվել Բաքվի դատարանում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա խոստովանել է իր «մասնակցությունը ադրբեջանական բանակի դեմ մարտերին առաջին և երկրորդ ղարաբաղյան պատերազմներում»։ 

Նա նաև ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենային հարվածել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, վարորդը վիրավորվել է, բայց ինքն էլ չի տուժել, քանի որ մեքենայից 20 մետր հեռավորության վրա է եղել։

Մանուկյանը, իբր, հայտարարել է, որ իր մոտ եղած հրազենը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել Հայաստանի ոստիկանությունում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահները 2023 թ. սեպտեմբերի 27-ին էին առևանգել և կալանավորել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։ 

Նրան մեղադրում են Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական հանցագործություններ կատարելու մեջ։

Նշենք, որ բարձրաստիճան զինվորականը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարազատ եղբայրն է։

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12