Մատվիենկոն առաջարկում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումն իրականացնել ՌԴ ՊՆ-ում պահվող քարտեզների հիման վրա

25.11.2021 21:12
1152

 ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարծիքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների դելիմիտացիան՝ սահմանագծումը, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով senatinform.ru-ն այդ մասին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը ասել է Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունների նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանն իր օգնությունն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային շրջանի քարտեզները միայն մեր պաշտպանության նախարարությունում են պահպանվում: Դրանք ճշտված են, ճշգրիտ և սահմանում են ճշգրիտ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Կարելի է վստահորեն բանակցություններ վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանը, Ադրբեջանը սատարում են այդ մոտեցմանը: Ըմբռնում և համաձայնություն կա, բայց գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Այդ պատճառով լարվածությունը շարունակում է պահպանվել», - ասել է Վալենտինա Մատվիենկոն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Անդրկովկասը լինի խաղաղ, կայուն և մարդիկ խաղաղ ապրեն, և կանի անհրաժեշտ ամենը դրա համար:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40