Ըստ «Գելափի»՝ Հայաստանը սթրեսային հասարակություն ունի. ի՞նչ անել

27.04.2026 14:14
318

Ըստ ամերիկյան «Գելափի» վերջին հարցումների՝ հետխորհրդային երկրների շարքում Հայաստանն ամենատխուր, ամենազայրացած և ամենասթրեսային աշխատողներն ունի։ Ըստ Gallup-State of the Global Workplace 2026 զեկույցի, հետխորհրդային տարածքում սթրեսի ամենաբարձր մակարդակն ունեն ուկրաինացիները՝ 31 տոկոս։ Իսկ անմիջապես հետո՝ հայերը՝ 26 տոկոս։ Աշխատող հայաստանցիների 39%-ը նշել է, որ օրվա զգալի մասը զայրացած է, իսկ 33%-ը օրվա մեծ մասը տխուր է՝ ավելի շատ, քան ուկրաինացիները։

Այս թվերը միայն վիճակագրություն չեն։ Դրանք մատնանշում են մի ավելի խորը խնդիր՝ շատ մարդիկ շարունակում են ապրել, աշխատել, հոգ տանել ընտանիքի մասին, կատարել իրենց պարտականությունները, բայց ներսում ապրում են երկարատև լարվածության, հյուծվածության և ներքին անորոշության պայմաններում։

2023-ի սկզբից ի վեր «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» տարբեր ծրագրերի մասնակցել են ավելի քան 5000 մարդ Հայաստանի տարբեր քաղաքներում։ Հայաստանի ու արտերկրի լավագույն մասնագետների կողմից մշակված ծրագրերը օգնում են մարդկանց վերագտնել կյանքի ու ապագայի նկատմամբ վստահությունը ու նորից հավատալ սեփական ուժերին։ Այս ծրագրերը ինքնաճանաչման, ներքին հստակության և անձնային աճի հնարավորություն են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ոչ թե պարզապես շարունակել, այլ ավելի գիտակցված կառուցել իրենց հաջորդ քայլը։

Ի՞նչ անել որպես հաջորդ քայլ

Բոլոր ծրագրերին մասնակցությունն անվճար է։ Հիմնադրամի revival.am/ayo հարթակը կօգնի կատարել առաջին քայլը՝ ավելի լավ հասկանալու ձեր ներկա վիճակը և պարզելու, թե Հիմնադրամի որ ծրագիրն է հիմա ձեզ համար ամենահամապատասխանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22