Մայիսի 18-ին «Թանգարանների գիշեր» ծրագրին միացած 118 թանգարանը բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն. ԿԳՄՍՆ

14.05.2024 14:17
853

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն:

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում:

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվելու է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրով, որն արտացոլում է թանգարանների առանցքային դերը՝ որպես կրթության և հետազոտության կենսունակ տարածքներ, որոնք խթանում են նորարարական հետազոտությունները և բացահայտումները:

Թանգարանների միջազգային խորհուրդը որպես 2024 թվականի միջազգային օրվա հիմնական ուղերձներ սահմանել է կրթության հզորացումը, հետազոտական համագործակցությունը, թվային ուսումնառության միջավայրը, ներառական նախաձեռնությունները և համընդհանուր ժառանգության պահպանությունը:

Հայաստանում 2024 թվականը նշանակալից էր թանգարանների ոլորտի բարեփոխումներով. ընդունվել է «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցել է հիմնարար մայր օրենք։ Հատկանշական է, որ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքում թանգարանային կրթության բաղադրիչն ամրագրված է որպես պարտադիր գործառույթ։

Կարևոր բարեփոխումներ են տեղի ունեցել թանգարանների կառավարման ոլորտում: Ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու թանգարանների կրթական ներուժի զարգացմանը, կրթական և հետազոտական առաքելության արժևորմանը: Յուրաքանչյուր տարի հայաստանյան թանգարաններն իրականացնում են բազմաբնույթ կրթական և հետազոտական ծրագրեր՝ նախատեսված տարբեր տարիքային և սոցիալական լսարանների համար: 2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններում իրականացվել է շուրջ 1250 կրթական ծրագիր, որին մասնակցել է 30 600 այցելու:

«Թանգարանների գիշեր» ծրագրին միացած 118 թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով մայիսի 18-ին իրենց դռները կբացեն հասարակության առջև: Մեկ անգամ ևս կվերահաստատվի թանգարանների կարևոր

 

առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման, մշակութային ժառանգության պահպանության և բարեկեցիկ հասարակությունների ձևավորման համատեքստում:

Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրը հռչակվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբել թանգարանները հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ մարտահրավերների դիմագրավման, թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը անցկացվում է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01