Մայիսի 28-ը՝ ՌԴ սահմանապահ ծառայության մասնագիտական տոն

28.05.2024 15:17
772

Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունն իրականացնող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային զորքերի Մեղրու ջոկատում տոնական օր է: Նշվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության անձնակազմի մասնագիտական տոնը:

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Մեղրիի սահմանապահ ջոկատին՝ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում հաջողություններ մարտական պատրաստակամության ու մեր երկրի հարավային սահմանները պաշտպանելու գործում:

Մեղրիի սահմանապահ ջոկատը կազմավորվել է 1955 թվականին և անցած տարիներին ամենայն պատասխանատվությամբ է իրականացրել Իրանի հետ մեր ունեցած պետական սահմանի 45 կմ երկարությամբ տեղամասի պաշտպանությունը:

Ուշագրավ է հանգամանքը, որ Մեղրու սահմանապահ ջոկատում կողք-կողքի ծառայություն են իրականացնում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ներկայացուցիչները, ինչը հայ-ռուսական հարաբերությունների լուսավոր էջերից է: Եվ համատեղ ծառայությամբ նրանք բազմապատկում են բարեկամության և դրացիության դարերով ձևավորված ավանդույթները:

Ուշագրավ է նաև, որ անցած տարիներին Մեղրու բնակչությունը մշտապես աջակցել է սահմանապահներին՝ իրենց առջև դրված խնդիրները կատարելու գործում:

Եվ ուրեմն՝ մասնագիտական տոնի առիթով մենք ոչ միայն շնորհավորում ենք սահմանապահներին, այլև շնորհակալություն հայտնում նրանց՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավային սահմանների անվտանգությունը  պատշաճորեն ապահովելու համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40