Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով

12.09.2024 16:43
610

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում սպասավորող եպիսկոպոսների ժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։  

Ողջունելով ժողովականներին` Նորին Սրբությունը ուրախությամբ ընդգծել է, որ Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստական աշխատանքները ամփոփման փուլում են։ Այնուհետև զեկույցով է հանդես եկել Մյուռոնօրհնության, Մայր Տաճարի վերաօծման և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ ներկայացնելով հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքները։

Տեղեկացվել է, որ սրբազան արարողություններին մասնակցելու են Հայաստանից ու Սփյուռքից բարձրաստիճան եկեղեցականներ, ազգային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող հայորդիներ, Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների պատվիրակներ, պետական, դիվանագիտական, հասարակական, գիտակրթական, մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, այլև ուխտավորներ և հյուրեր:

Արարողությունների իրազեկման համար պատրաստվել ու հրապարակվել են հոլովակներ, հանրապետության տարբեր շրջաններում տեղադրվել են իրազեկող պաստառներ, հրատարակվել են ճանաչողական գրքեր, հանրամատչելի գրքույկներ և թերթոններ։

Համաձայնություն է ձեռք բերվել ԶԼՄ-ներով Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության առթիվ լուսաբանող հեռուստահաղորդումների կազմակերպման համար։  Անդրադարձ է կատարվել սրբազան արարողություններին հավատացյալ հայորդիների հասանելիությունն ապահովելու նպատակով ձեռնարկված տեխնիկական աշխատանքներին, որի շրջանակներում հասարակական կարգի պահպանության մարմինների հետ կանոնակարգվելու են երթևեկության ու անվտանգության հետ կապված խնդիրները։

Զեկույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարականներ են տրվել թեմակալ առաջնորդներին առավել ջանքեր գործադրել սրբազան արարողություններին ուխտավորների մասնակցությունը դյուրացնելու համար։  Մասնակից եկեղեցականները իրենց ուրախությունն ու գոհունակությունն են արտահայտել սպասվող հոգենորոգ իրադարձությունների առթիվ։ Ժողովը եզրափակվել է աղոթքով: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40