Սահմանախախտների թիվը հեղափոխությունից հետո կտրուկ աճել է. Թուրքիայի հատուկ ծառայությունը գործի է անցել

19.11.2018 14:15
1159

Վերջին շրջանում հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձերի աճ է գրանցվել: Yerkir.am—ը գրավոր հարցմամբ դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն` տեղեկանալու, թե 2018-ի ապրիլ ամսից մինչև 2018-ի հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում (հարցումն ուղարկելու օրը) հայ-թուրքական սահմանի ապօրինի խախտման քանի դեպք է գրանցվել: Ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ այս տարի վերոնշյալ ժամանակահատվածում արձանագրվել է հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձի 13 դեպք: Ի դեպ, 2017-ի ապրիլից մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել էր հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձի 3 դեպք: Ստացվում է` այս տարվա նույն ժամանակահատվածում սահմանն ապօրինի խախտելու դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 4 անգամ:

Ինչպես են ճշտում սահմանախախտի ինքնությունը, ինչ պատիժ է սպասվում նրանց

Սահմանախախտների հետ կապված` ՀՀ պատկան մարմիններից յուրաքանչյուրն իր գործառույթներն ունի: ՀՀ պաշտպանության նախարարությունը, օրինակ, սահմանն ապօրինի խախտողին հայտնաբերելուց հետո նրան փոխանցում է ԱԱԾ-ին: ԱԱԾ-ն էլ նախ ուսումնասիրություն է կատարում, օպերատիվ միջոցառումներ իրականացնում` ճշտելու  համար նրա` ով լինելը: Սահմանն ապօրինի խախտողների մոտ հաճախ անձի ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ չի լինում, ավելին` երբեմն լինում են նաև կեղծ փաստաթղթեր, ուստի ԱԱԾ-ն նախ տարբեր հաշվառումներով, Ինտերպոլի միջոցով ճշտում  է սահմանախախտի ազգությունը: ԱԱԾ-ն իր նախապատրաստած նյութերը Քննչական գլխավոր վարչություն է փոխանցում, ինչպես նաև տեղեկացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, իսկ ԱԳՆ-ի միջոցով` համապատասխան երկրի  հյուպատոսությանը: Սահմանախախտի` ով լինելը պարզելուց հետո դեպքի մասին տեղյակ է պահվում Միջազգային միգրացիոն ծառայությանը, ՄԻՊ-ի գրասենյակին: Եթե անձին կալանավորելու որոշում չի կայացվում, սահմանախախտին միգրացիոն ծառայության միջոցով ժամանակավոր կացարան է տրամադրվում` մինչև փաստաթղթավորումը, որից հետո նա արդեն կարող է հեռանալ երկրից:

yerkirmedia.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34