Մայր Աթոռը համահայկական հաստատություն է, որի կյանքն ու գործառույթները չեն կարող կախված լինել ոչ համայնքային, ոչ էլ պետական մակարդակի ընտրություններից․ Սուրեն Սուրենյանց

17.11.2025 22:10
573

Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե համայնքի քվեարկությամբ «կարևոր լիցք» է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից «ազատելու» ընթացքին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Այս միտքը ոչ միայն հիմնազուրկ է, այլև մանիպուլյատիվ։

Մայր Աթոռը համահայկական հաստատություն է, որի կյանքն ու գործառույթները չեն կարող կախված լինել ոչ համայնքային, ոչ էլ պետական մակարդակի ընտրություններից։

Վաղարշապատի ընտրության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև եղած միակ առնչությունը աշխարհագրականն է․ Վեհարանը գտնվում է այդ համայնքի տարածքում։

Այլ կապ պարզապես չկա։

Ակնհայտ է, որ այս ընտրությունները ծառայեցվել են որպես պատրվակ՝ հասարակությանը համոզելու, թե իշխանության հակաեկեղեցական քայլերն իբրև թե ստանում են «ժողովրդական աջակցություն»։

Իրականում Փաշինյանի «ուրախությունը» պայմանավորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով․ պատճառն այն է, որ նա համոզված է՝ վերջին ամիսներին առաջընթաց ունի Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման իր քաղաքական գծում։

Խաչիկ գյուղի պատարագի ժամանակ վարչապետի կողքին կանգնած Աբրահամ Սրբազանի ներգրավվածությունը ներկայացվում է որպես եկեղեցական վերնախավում հնարավոր պառակտումների նշան։

Ցավոք, նման ազդակներ իսկապես կան, և հենց այդ միտումներն են, որ իրականում ձևավորում են Փաշինյանի «ոգևորությունը»։

Սակայն խնդիրը միայն եկեղեցու շուրջ չէ։

Երբ իշխանությունը համահայկական հոգևոր կառույցը ներքաշում է իր մերկանտիլ օրակարգերի մեջ, վտանգվում է առավել կարևոր արժեք՝ ազգային ինքնության և միասնականության ամուր հենարանը»,-գրել է նա։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01