«Մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն». ԱԽ քարտուղարը խուսափեց պատասխանել հարցին` արդյոք Թուրքիան մեզ համար թշնամի պետություն է, թե` ոչ

28.03.2021 11:39
3706

Ընդհանուր առմամբ ապաշրջափակումը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հետ, այլեւ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենալ եւ կարծում ենք, որ այս պահին  այդ հնարավորությունները կան: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` խուսափելով ուղիղ պատասխանել հարցին, թե  անվտանգության  մեր կոնցեպտում Թուրքիան դիտվում է որպես թշնամի, հիմա ինչպիսին է մեր կոնցեպտը, ինչպես է տեսնում մեր փոխհարաբերությունները:

«Ռազմավարությունում ավելի լայն ձեւակերպումներ կան, բայց արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ահագին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել եւ ապաշրջափակման գործընթաց է սկսվել նոյեմբերի 9-ից, որն ավելի ինտեսիվ փուլ է մտել հունվարի 11-ի Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարած փաստաթղթի շրջանակներում եւ ընդհանուր առմամբ ապաշրջափակումը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հետ, այլեւ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենալ եւ կարծում ենք, որ այս պահին  այդ հնարավորությունները կան»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե ինչից է ենթադրում, որ այդ հնարավորությունները կան, նա ասաց որ ուղիղ դիալոգ չկա, բայց երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակային հայտարարություններ եղել են եւ դրա հնարավորությունը կա:

Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք Թուրքիային համարում է թշնամի պետություն,  ԱԽ քարտուղարն ասաց.  «Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»։

Ճշգրտող հարցին, թե Թուրքիան էլ թշնամի պետություն չի, ԱԽ քարտուղարն ասաց. «Միանշանակ պնդել, թե որեւիցե վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործողությունները այլ հնարավորություններ են տալիս»:

 

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40