Մայրենի լեզվի միջազգային օր. ամփոփվել է «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» տեսանյութերի մրցույթը

22.02.2024 10:46
809

Փետրվարի 21֊ը նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է պարգևատրել օրվա շրջանակում կազմակերպված «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթում հաղթած 12 ուսումնական հաստատություններին:

Միջոցառմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ և ընդգծել բարբառների պահպանման ու հանրահռչակման կարևորությունն այդ համատեքստում. «Սա առիթ է՝ անդրադառնալու մեր լեզվի հարստությանն ու բազմաշերտությանը և այն դարձնելու առավել տեսանելի նաև հանրային լայն շրջանակների համար»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: «Բարբառը դրա կարևորագույն դրսևորումն է, և բոլորս պետք է հետևողական լինենք՝ պատշաճորեն պահպանելու ոչ նյութական ժառանգության բոլոր տարրերը: Կարևորում ենք, որ ուսումնական հաստատությունները ևս մաս կազմեն այս գործընթացին, առավել ևս, որ բարբառների ուսումնասիրությունը կրթական ծրագրի մաս է: Շատ ենք կարևորում այն արժեքային դրսևորումը, որ ձեռք եք բերել այս մրցույթի համար նախապատրաստվելու ընթացքում»,- ասել է նախարարը և ընդգծել ուսումնական հաստատությունների բարձր մասնակցայնությունը:

Մրցույթն անցկացվել է դպրոցների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող էր ուղարկել մինչև մեկ րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում Արցախի բարբառով ներկայացվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր պարունակող /խոհանոց, ծեսեր, ավանդույթներ, երգ, պար և այլն/ բեմականացում: Ներկայացվել է շուրջ 600 տեսանյութ, որից չափանիշներին համապատասխանել են 300-ը: Հաղթող են ճանաչվել 12 տեսանյութ, որոնք կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության սոցիալական հարթակներում:

Գնահատումն իրականացրել է մրցութային հանձնաժողովը, որում ընդգրկված էին ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից և ԿԶՆԱԿ-ից:

Հաղթող ուսումնական հաստատություններն են.

  • ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց,
  • Հայ-չինական բարեկամության դպրոց,
  • ՀՀ Սյունիքի մարզի Կապանի արվեստի պետական քոլեջ,
  • ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ,
  • Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ,
  • ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի միջնակարգ դպրոց,
  • ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Վ. Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոց,
  • Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց,
  • Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց,
  • ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 6 հիմնական դպրոց,
  • ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց,
  • «Երևակ» կրթահամալիր:

Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Հայ-չինական բարեկամության դպրոցի և Կապանի արվեստի պետական քոլեջի սովորողները:

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է նաև Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Մեր ու բոլորի Փարաջանովը» մրցույթի հաղթողներին:

«ԿԳՄՍ նախարարությունում լավ ավանդույթ է ձևավորվել անվանի մարդկանց հոբելյանների շրջանակում անցկացնել մրցույթներ: Այս տարի այդ առիթները բազմաթիվ են: Հատկանշական է, որ սովորողների շրջանում մրցույթները լայն տարածում են գտնում՝ մեծացնելով մասնակիցների շրջանակը: Սա յուրօրինակ կրթական գործընթաց է, որով նոր գիտելիք եք ձեռք բերում՝ զուգահեռ արժևորելով մեր նշանավոր հայրենակիցներին և սովորելով նրանցից»,- ասել է նախարարը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսումնական հաստատություններին և սովորողների ընտանիքներին՝ արդյունավետ աշխատանք իրականացնելու և համապատասխան արժեհամակարգ ձևավորելու համար:

Իրենց ելույթներում մրցույթի հաղթողները կիսվել են իրենց տպավորություններով՝ նշելով, որ հետաքրքրված են Փարաջանովի արվեստով: Իրազեկվելով մրցույթի մասին՝ մասնակիցները նախապես ուսումնասիրել են նրա կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, հաճախել թանգարան՝ ավելի մոտիկից ճանաչելու արվեստագետին:

escs.am

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17