Մայրության և գեղեցկության տոն

04.04.2025 12:04
648

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում ապրիլի 3-ին տեղի ունեցավ գեղեցկության ու մայրության տոնին նվիրված ցերեկույթ։ Մեկ անգամ ևս նշվեց, որ մեր պատմության ընթացքում հայ կինը կանգնած է եղել բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման առաջնագծում։ Եվ այդ ամենից առաջ եղել է օջախի պահապան։ Միջոցառման լեյտմոտիվը Նժդեհի ձևակերպումն էր՝ մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը։ Ցերեկույթի ժամանակ մեծարվեցին մարզկենտրոնի երևելի կանայք՝ բժշկուհի Անուշ Բալասանյանը, բազմազավակ մայր Անուշ Հովհաննիսյանը, 44-օրյա պատերազմի նահատակ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Յուրի Ալևորյանի մայրը՝ Սյուզի Միքայելյանը, զինծառայող, ենթասպա Աննա Հախյանը, մանկավարժ Սոֆիկ Հարությունյանը, Կապանում մեծ ճանաչում ու հարգանք վայելող Սվետլանա Գևորգյանը։ Հնչեցին բարեմաղթանքի խոսքեր, շնորհավորանքներ, որոնք ընդմիջվում էին երաժշտական կատարումներով և ասմունքով։

Վահրամ Օրբելյան

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24