Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է ԱԺ նախկին նախագահների հետ

15.08.2023 15:46
702

Օգոստոսի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի և ԱԺ նախկին 3 նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի և Արթուր Թովմասյանի հանդիպումը:

Ինչպես հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝  հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը կարևորել  է  նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը խորհրդարանի հետագա գործունեության համար: Նա նշել է,որ նման ձևաչափով հանդիպումները օրինակ պետք է հանդիսանան պետական մյուս օղակների համար:

Իշխանյանը հանդիպմանն անդրադարձել է իր պաշտոնավարման մեկշաբաթյա գործունեությանը, նշել, որ խորհրդարանի ներքին աշխատանքներին զուգահեռ որոշ նախաձեռնություններ են ցուցաբերել, որոնք միտված են առկա խնդիրներին ու մարտահրավերներին: ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ աշխատանքներ են ընթանում խորհրդարանական դիվանագիտության ոլորտում այլ երկրների հետ 8 բարեկամական  խմբերի ու շրջանակների ակտիվացման ուղղությամբ:

Հանդիպմանը ԱԺ նախագահը խոսել է նաև ՀՀ խորհրդարանի հետ հարաբերությունների աշխուժացման մասին:

ԱԺ նախկին նախագահները ողջունել են նման հանդիպումների կայացումը: Անհրաժեշտ են համարել ԱԺ հանձնաժողովների աշխատանքների ակտիվացումը, կարևորել արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը:

Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել ԱԺ հեղինակության բարձրացմանն ու արժևորմանն ուղղված քայլերը:

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40